Tuesday, 23 04 2024
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ

Վարչապետի գմփոցը

Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադառնալով ոռոգման համակարգի խնդիրներին, Ջրտնտպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանից պահանջել էր ոլորտում իրականացնել «գմփոց» ռեֆորմ: «Ունիֆիկացիա եք անում, որպեսզի այնպես չլինի, որ մի համայնքում 1000 դրամ են վճարում ջրօգտագործման մուտքի համար, իսկ մյուսում` 5000 դրամ: Այս տարվա մեջ բոլոր ռեֆորմներն անում եք՝ ֆինանսական կարգապահության, կորուստների, հաշվառման, հաշվիչների հետ կապված: Ձեզնից ակնկալում ենք ՋՕԸ-ների համակարգում գմփոց ռեֆորմ»:

Տրամաբանորեն, այստեղ «գմփոց» ռեֆորմ անելու համար նախ պետք էր հստակեցնել, թե հանրապետությունում քանի հեկտար գյուղատնտեսական հող է ոռոգվում: ԽՍՀՄ տարիներին եղած 450 հազար հա գյուղատնտեսական հողերից ոռոգվում էր 284 հազար հա-ը: 1997թ.-ին` 273 հազար հա: Վերջին 20 տարում ոռոգվող տարածքների վերաբերյալ հստակ թիվ չկա: Հայտարարվում է, որ ՋՕԸ-ների հետ պայմանագիր է կնքվել 130 հազար հա-ի համար, հետևաբար այդքան հողատարածք է ոռոգվում: Ոռոգման ջրի վարձավճարներն էլ հավաքագրվում են ոռոգվող տարածքներին համապատասխան:

Վարչապետը առաջարկելով սկսել հզոր ռեֆորմ՝ ծանրանում է կարգապահության, կորուստների, հաշվառման, հաշվիչների հետ կապված հարցերի վրա, որոնք նույնպես կարևոր են, բայց ոչ գերակա: ՋՕԸ-ների ստեղծումից հետո տնտեսության մեջ, թերևս, ամենալուրջ ստվերային շրջանառությունը եղել է ու կա հենց այս ոլորտում: Բոլորովին էլ պատահական չէ, որ վերջին 15 տարիներին Արարատյան դաշտի ՋՕԸ-ները հիմնականում գտնվել են Հովիկ Աբրահամյանի և Էջմիածնի գեներալների «ենթակայության» տակ: Հարցը նրանումն է, որ այստեղ ստվերը բավականին բազմաշերտ է: Պետական բյուջեից տարեկան մի քանի մլրդ դրամ է հատկացվում ոլորտին, որի զգալի մասը` համակարգի անխափան շահագործումն ապահովելուն: Ոռոգման համակարգի մայր ջրատարներն ու ներտնտեսային ցանցերը միասին կազմում է ավելի քան 17 հազար կմ և դրանց սպասարկմանը հատկացվող գումարները հասնում են միլիարդների: Անխափան շահագործման կարևորագույն կետերից մեկն էլ, հատկապես, ջրատարների գարնանային մաքրման աշխատանքներն են, որպեսզի հնարավոր լինի ջուր տեղափոխել: Որպես կանոն. բյուջեից հատկացված այդ գումարների չնչին մասն է հատկացվում նպատակին: Ջուրը քշում տանում է առուներում կուտակված աղբը (բազմաթիվ բացասական հետևանքներով), բնականաբար «տանում է» նաև այդ նպատակով բյուջեից հատկացված գումարները:

Ստվերի երկրորդ շերտը. 21-րդ դարում այս համակարգում գանձումները կատարվում են «կանխիկ». յուրաքանչյուր գյուղում ջրբաշխը ջուրը տալու պահին գյուղացուց առձեռն «քյաշ» փող է վերցնում: Թե յուրաքանչյուրից ինչքան՝ դժվար է ստուգել: Իհարկե, ժամանակ առ ժամանակ «գմփոցներ» լինում են, երբ ջրբաշխի ՋՕԸ-ին փոխանցած հարյուր հազարների հասնող գումարները «կորում են», որի մասին իմանում է ամբողջ շրջանը, բայց նման դեպքերում հարցերը լուծվում են «գեղական կարգով»: Հիմա համակարգում առձեռն միլիոնավոր դոլարներ են շրջանառվում, որը գյուղացին վճարում է օգտագործած ջրի դիմաց: Թե դրանց որ մասն է բյուջե մտնում՝ անհնար է ճշտել: Տարիներ առաջ ջրի դիմաց գյուղի փոստի բաժանմունքում վճարելու մեխանիզմը փորձարկվեց, բայց ՋՕԸ-ները հրաժարվեցին այդ մեխանիզմից՝ գերադասելով «քեշ» փողով աշխատել:

Ժամանակին Ջրտնտպետկոմը ոտնելով մասնագիտական բոլոր մոտեցումները, մշակել է ոռոգման նորմաներ: Ավելի ուշ գյուղատնտեսության նախարարությունն է մշակել համանման նորմաներ: Բայց ջրային տնտեսությունը ոչ իր մշակածով է առաջնորդվում, որ գյուղատնտեսության նախարարության ՋՕԸ-ները հաշվարկները անում են ավելի բարձր նորմաներով, 1հա-ի ոռոգման համար ավելի մեծ գումար պահանջելով գյուղացուց: ՋՕԸ- երի ստեղծման ժամանակ մի քանի բնակավայրերում գյուղ մտնող ջրատարների վրա հաշվիչներ տեղադրեցին, որպեսզի ջրի հաշվառում իրականացվի: Կարճ ժամանակ անց բոլոր հաշվիչները ջարդվեցին, այնպես, որ վերականգնել չլինի: Տպավորությունն այն էր, որ նույն ձեռքի արածն է: Այս պարագայում ոչ մի հաշվառում իրականացնել հնարավոր չէ: Մյուս կողմից էլ պաշտոնապես հայտարարվում է, որ ջրի կորուստները հասնում են 50-60%-ի: Այս պարագայում արդեն ամենաժամանակակից հաշվիչ մեքենան անգամ ի զորու չէ հաշվարկել, թե գլխամասից ինչ քանակի ջուր է բաց թողնվել, դրա որ մասն է գյուղացուն հասել և դրանից ինչ գումար պետք է գանձվի:

Ամեն ինչ տեսած, «աշխարհշուռտվիկ» ծրագրեր իրականացնող, գմփոցներ հանող կադրերի բերող վարչապետը ամբողջ կյանքում «գազավիկ» աշխատածին հանձնարարում է գմփացնող ծրագիր մշակել: Վերջինս էլ, ոլորտի բարեփոխումը պատկերացնում է ընդամենը ՋՕԸ-ների խոշորացումով և բարեխիղճ աշխատանքով: Արդյունքում, ոլորտում հայտնվել են փակուղու առաջ, կոմիտեի նախագահի ոլորտից պատկերացրածը ընդամենը բարեխիղճ աշխատանքն է, ոլորտում էլ պրոֆեսիոնալ մասնագետ գրեթե չկա, որ ինչ որ լուրջ բան առաջարկի: Հետևաբար, խնդրանքով դիմել են այլ ոլորտներում աշխատող հիդրո մասնագետներին: Նման իրավիճակում առայժմ դժվար թե կարգին գմփոց լինի:

Դրա փոխարեն մեկ այլ գմփոց արդեն եղել է. այս տարի էլ գործեց ջրատարների մաքրման փորձված, չմաքրելու մեթոդը: Ավելին`եթե նախկինում ջրառատ տարիներին առաջին ջուրը գյուղացուն ձրի էին տալիս, այս տարի դա էլ տեղի չունեցավ: Եվ այդ ամենն այն դեպքում, երբ Ջրտնտպետկոմի նախագահն էլ, հանրապետության ամենախոշոր` Արարատի մարզի ՋՕԸ-ի տնօրենն էլ վարչապետի թիմից են, երկուսն էլ գազի ոլորտի մարդիկ: Պետք է աջակցեին պարոն Կարապետյանին, գյուղացու աչքին ինչ որ դրական նորության առումով, բայց չստացվեց, ու գյուղացին ոգևորվելով վարչապետի ելույթներով, միաժամանակ դրական ոչ մի փոփոխություն չտեսնելով դժգոհում է. «Նրանց օրոք գոնե առաջին ջուրը ձրի էր, հիմա դա էլ վերացավ»: Իսկ վարչապետն էլ դժգոհում է, որ պետական կառավարման համակարգում որակյալ մասնագետներ ներգրավելու խնդիր կա: Գոնե այս ոլորտում իր ներգրաված երկու երիտասարդները առայժմ դրական ոչնչով աչքի չեն ընկել:

Եվ վերջում. պարոն Կարապետյանը զգուշացնում էր. չլինի, որ մի համայնքում վճարեն հազար, մյուսում հինգ հազար նույն ջրի համար: Իրականում, համայնքները կապ չունեն, անհատներն են, որ որոշները չնչին տարածքի համար վճարում են հիսուն-հարյուր հազար, որոշները մի քանի տասնյակ հա-ի համար` ոչինչ: Այստեղ է, որ գմփոց է լինում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում