Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Աստիճանաբար մոտենում ենք դեֆոլտի անխուսափելի եզրագծին. տնտեսագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը:

– Պարոն Եղիազարյան, ՀՀ կառավարությունն առաջիկայում 1 մլրդ 234 մլն դոլարի պարտք կվերցնի: Նախորդ տարիներին Հայաստանում արտաքին պարտքը կազմել է  5,9 մլրդ դոլար։ Ի՞նչ վտանգներ կան այստեղ, ի՞նչ մտահոգություններ ունեք:

– Դա նշանակում է, որ մենք վերջին տարիներին ապրում ենք պարտքի հաշվին, և դա ևս մեկ հաստատումն է այն բանի, որ մենք աստիճանաբար մոտենում ենք դեֆոլտի անխուսափելի եզրագծին: Անշեղորեն կարծես թե գնում ենք դրան: Ըստ էության, մենք աճի ռեսուրսներ չունենք, ստացվում է, որ ապրում ենք ուղղակի պարտքի հաշվին, հիմա էլ ներքին պարտքի հաշվին, որովհետև արտաքին պարտքի ներգրավման, նաև դրա սպասարկման հետ կապված արդեն լուրջ խնդիրներ ունենք, հետևաբար Հայաստանի վստահության հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Հիմա էլ շեշտադրում է արվում ներքին պարտքի վրա, այսինքն՝ այն ազատ միջոցները, որոնք ինչ-որ չափով մնացել են, ներգրավել բնակչությունից և մեր բանկերից, որպեսզի հնարավոր լինի իրականացնել ծախսեր, որովհետև աճի ռեսուրսներ չկան, և մենք ապավինում ենք պարտքին: Ապրում ենք պարտքով:

– Պարոն Եղիազարյան, կարո՞ղ ենք ասել, որ սա ճանապարհ է դեպի դեֆոլտ։ Տնտեսագետները նշում են, որ արտաքին պարտքի այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ տնտեսությունն ուղղակի չի աշխատում:

– Դե, բնականաբար, այդպիսի մեծ ծավալի պարտք վերցնելն ինքնին մտահոգիչ է, անհանգստացնող, ազդանշան է, որ, այո, մենք լուրջ պրոբլեմներ ունենք և լրացուցիչ պարտքեր ենք վերցնում ոչ միայն մեր պարտքի սպասարկման համար, այլ նաև ընդհանրապես պետության գործունեության, գործառույթների կատարման համար: Հայտնի չէ, թե ինչ ուղղություններով են դրանք ծախսվելու, բայց բնականաբար ենթադրվում է, որ բոլոր ուղղություններով էլ ծախսվելու են՝ սոցիալական, տնտեսական և այլն: Սա նշանակում է, որ մենք արդեն լուրջ խնդիրներ ունենք նաև բյուջեի հավաքագրման հետ կապված։ Չնայած առաջին ամիսներին ասվում էր, որ կատարվել է պլանավորված ցուցանիշը, բայց մեծ ծավալով այս պարտքի ներգրավումը խոսում է այն մասին, որ կան պրոբլեմներ, որոնք առաջիկայում կերևան, և այդ պրոբլեմները հնարավոր չէ առանց պարտքի լուծել:

– Պարոն Եղիազարյան, այդ դեպքում ստացվում է, որ վարչապետի լավատեսությունը, ընդհանրապես դրական արձագանքը ավելի շատ խոսքերի մակարդակով է և ո՞չ գործնական, ուրախանալու առիթ չկա՞ մեծ հաշվով:

– Անկեղծ ասած, որևէ աճի գործոն չեմ տեսնում: Փաստացի վիճակը ոչ թե լավացել, այլ վատացել է: Եթե կարճաժամկետ կտրվածքով խոսքը վերաբերում է ԱՎԾ ցուցանիշներին, մեր տնտեսությունն այնքան փոքր է, որ կարող է կարճաժամկետում տատանումներ տալ, բայց երկարաժամկետում, թեկուզ տարվա կտրվածքով, կարծում եմ՝ իրավիճակն ավելի պարզ կլինի: Աճի գործոն ես, այնուամենայնիվ, չեմ տեսնում այս պահին։ Մենք պարզապես սպառել ենք մեր բոլոր աճի գործոնները:

– ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում վարչապետը նշել է, որ 2017թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,6 տոկոսով՝ արդյունաբերական արտադրանքի, արդյունահանման, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Սրանք ընդհանուր առմամբ միայն ցուցանիշնե՞ր են, և ըստ էության կյանքի որակի տեմպերը բարելավելու միտում չկա՞։

– Իհարկե, չկա, մեր տնտեսության մրցունակությունը շատ է ցածր, և մեր տնտեսության մեկուսացվածությունն էլ այս պայմաններում թույլ չի տալիս լուծել տնտեսական զարգացման խնդիրները: Մենք մեկուսացել ենք, մենք փաստացի Ռուսաստանի տնտեսության մասն ենք, այդ տնտեսության ծայրամասն ենք։ Ի՞նչ է, Ռուսաստանի տնտեսության վիճակը լա՞վ է, որ մեզ մոտ լավ լինի: Նույնիսկ եթե Ռուսաստանի տնտեսությունում, այսպես ասած, ինչ-որ չափով ֆինանսական հոսքեր կան, դրանք կենտրոնացած են Մոսկվայի շուրջ, Հայաստանը ծայրամաս է, զարգացման ռեսուրս չունի: Սա պարզ իրականություն է: Այն, որ կունենանք աճ, բիզնես-ծրագրեր, ներդրումներ, դրանք ընդամենը խոսակցություններ են, Հայաստանի վիճակը չի կարող բարելավվել, օրեցօր ավելի կվատթարանա: Աճի գործոններ չկան, չգիտեմ՝ ինչ ձևով նորից մեկնաբանեմ, մեր տնտեսությունը մեռած վիճակում է, աշխուժության հետ կապված որևէ գործոն գոյություն չունի, մենք ներփակված ենք, գործընկերներ փնտրելու հնարավորություն չունենք, լավ ճանապարհներ չունենք, մեզ մոտ չեն կարող լինել ռազմավարական ներդրումներ, մենք չունենք արտաքին շուկաներ: Այս ամենն, ի վերջո, խեղդում, շնչահեղձ է անում մեր տնտեսությունը:

– Պարոն Եղիազարյան, մենք նախընտրական շրջանում ականատես եղանք ներդրողների ակումբի ստեղծմանը: Դրա կենսունակությունն ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում: Սրանք ընկերություններ են, որոնք իսկապե՞ս կարող են բարելավել ներդրումային դաշտը, թե՞ այդ մեծ խոստումները, որ միլիոնավոր դոլարի ներդրում կկատարվի և առաջիկա տարիներին նույնիսկ 3,2 միլիարդ դոլարի կհասնի, ըստ էության նախընտրական խոստումների շրջանակում էին։

– Հայաստանը Ռուսաստանի մաս է։ Ռուսաստանն ուներ լավագույն տարիներ, նավթի գները բարձր էին համաշխարհային շուկայում, եկամուտներ էին ստանում, ունեին պահուստային ու զարգացման ֆոնդեր, բայց Ռուսաստանն այդպես էլ չկարողացավ իր տնտեսությունն արդիականացնել, ունենալ տնտեսության զարգացում: Հայաստանի մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել՝ որպես ծայրամաս: Հայաստանը նույնպես չի ունեցել այնպիսի ձեռնարկություններ, տնտեսության այնպիսի ճյուղեր, որոնց արտադրանքը մրցունակ կլիներ համաշխարհային շուկաներում: Հիմա այսպիսի պայմաններում ներդրումներ որտե՞ղ պիտի արվեն. եթե Ռուսաստանում հնարավոր չէր ներդրումներ անել լավագույն պայմաններում, հիմա Հայաստանում այս պայմաններում, որը մի տնտեսության մաս է, որի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ, որը թուլացել է, ինչպե՞ս պետք է ներդրումներ արվեն, որ այդ գումարները փոխհատուցվեն: Ներդրողն իր գումարն ի վերջո ներդնում է այնպիսի տեղ, որ կարողանա իր ներդրումները վերադարձնել, ստեղծել մրցունակ արտադրանք, որ կարողանա վաճառել շուկաներում։ Հայաստանի նման երկրում, որը փոքր շուկա ունի, ներդրումը պիտի արվի այնպիսի ոլորտներում, որոնց արտադրանքը պետք է արտահանվի, մենք շուկաների խնդիր ունենք, մրցունակ արտադրանք ստանալու խնդիր ունենք: Որտե՞ղ, ո՞ր ոլորտում պետք է արվի ներդրումը։ Փողը չէ միայն խնդիրը, այդ փողը փող պիտի կարողանա բերել: Երկրորդ հանգամանքը՝ անհնար է ներդրում անել, քանի որ մեր տնտեսության կառուցվածքի պայմաններում առաջացել են մենաշնորհներ, և այդ մենաշնորհներն ամբողջությամբ իրենց մոտ են կենտրոնացնում բոլոր հոսքերը, և ամբողջ շարժն ու հարաբերությունը լինում է այդ մենաշնորհ սուբյեկտների միջև, որի հետևանքով ամբողջ տնտեսական տարածքը փոքրացել, նեղացել է: Նախկինում նույնիսկ հնարավոր չէր մուտք ունենալ այդ մենաշնորհների պայմաններում, հիմա ինչպե՞ս կարող է ներդրողը մուտք գործել շուկա, եթե չունի նոր արտադրանք: Իսկ նոր արտադրություն պարզապես չի կարող լինել, որովհետև դա մրցունակ չի լինելու:

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում