Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի շտաբի պետ Էդմոն Մարուքյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ կապված սկանդալին, նշեց, որ ռուսական պատվիրակության հետ Ագրամունտի այցը Սիրիա, բնականաբար, իր հետևանքներն ունենալու էր:
«Սակայն ինձ համար զարմանալի է այն, թե Հայաստանի պատվիրակներն ինչպես են պահանջում նրա հրաժարականը՝ այն դեպքում, երբ նրան իր աշխատանքից ըստ էության ազատում է Վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը ռուսական ռազմական օդանավով Սիրիա այցելության համար: Մինչդեռ մեր պատվիրակությունը օրակարգում դրել է նրա հրաժարականի պահանջը խավիարային դիվանագիտության պատճառով»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Մեր զրուցակիցը վստահ է, որ Ագրամունտը հրաժարական է տալու. «Եվ կարծում եմ՝ մեր պատվիրակության համար լավագույն տարբերակը կլինի, որ նա հրաժարական տա, և քվեարկության չդրվի նրա հրաժարականի հարցը, այլապես մեր պատվիրակությունը խնդիր է ունենալու, որովհետև պարզ է՝ ռուսական պատվիրակությունը դեմ է քվեարկելու»:
Մանրամասները՝ տեսանյությում: