Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ուշագրավ հանգամանք Մոսկվայի եռակողմ հանդիպումից առաջ

Այսօր Մոսկվայում տեղի կունենա Լավրով, Նալբանդյան, Մամեդյարով եռակողմ հանդիպումը, որի ընթացքում ըստ նախնական հաղորդագրության, պետք է քննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Թե հատկապես ինչ հարցերի մասին է խոսքը, պարզ չէ, մանրամասներ չկան: Եթե Մոսկվայում տեղի է ունենում ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հանդիպում, դա արդեն իսկ մտահոգիչ է և անհանգստացնող, ելնելով համենայնդեպս նախորդ փորձերից: Մյուս կողմից սակայն ակնհայտ է, որ ներկայումս ըստ էության որևէ իրական հնարավորություն չկա տեղից շարժել ստատուս-քվոն, անկախ որևէ կողմի ցանկության կամ նպատակների, անկախ դրա հանդեպ այս կամ այն վերաբերմունքի:

Եվ այս իմաստով, իհարկե, շատ դժվար է պատկերացնել, թե առարկայական ինչ կարող են քննարկել երեք նախարարները Մոսկվայում: Չի բացառվում, որ խոսքն ընդամենը դիրքային որոշակի պայքարի մասին է՝ դիվանագիտական դիրքերի, որ համանախագահների մակարդակում փորձում է նախաձեռնել Մոսկվան, իսկ հակամարտող կողմերն էլ փորձում են այդ շրջանակում վարել միմյանց դեմ: Մոսկովյան եռակողմ հանդիպումից առաջ, փետրվարին, տեղի էր ունեցել արտգործնախարարների մակարդակի հանդիպում՝ Մյունխենում, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հովանու ներքո: Դրանից առաջ Բաքուն հայտարարել էր եռակողմ մոսկովյան հանդիպման Ռուսաստանի մտադրության և դրան իր հավանության մասին, սակայն Երևանը կարծեք թե չընդունեց առաջարկը, հայտարարելով, որ իրեն հայտնի չէ ոչինչ:

Այս տեսանկյունից, այսօր տեղի ունենալիք հանդիպման առումով երևի թե ուշագրավ է մի հանգամանք: Իհարկե ուշագրավ հանգամանքները կարող են շատ լինել, ինչպես ռիսկերի կամ մտահոգիչ հանգամանքների վերաբերյալ դիտարկումներն ու գնահատականները, սակայն այդ ամենի համատեքստում իր հետաքրքիր տեղը կարող է ունենալ այն, որ Երևանը, փաստորեն, մինչ այսօր կայանալիք հանդիպումը երկու անգամ մերժել է նման եռակողմ հանդիպման անուղղակի առաջարկները, որ Ռուսաստանի անունից հրապարակել է Բաքուն: Դա եղել է հունվարին և փետրվարի վերջին՝ Մյունխենի հանդիպումից հետո: Այստեղ ուշադրության արժանին այն է, որ Երևանը, փաստորեն, մինչև ապրիլի խորհրդարանի ընտրությանը երկու անգամ մերժել է նման հանդիպման նախաձեռնությունը, իսկ ահա ապրիլից հետո այն արդեն ընդունել է: Սա իսկապես տալիս է ուշագրավ մտորումների տեղիք՝ Երևանն ընտրություններից առաջ մերժում է Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, իսկ ընտրություններն անցկացնելուց հետո՝ ընդունում այն: Դա ամուր զգալո՞ւ համար էր, հնարավոր ճնշումների հանդեպ ավելի դիմադրունակ և նվազ խոցելի լինելո՞ւ, թե՞ Երևանն այդպիսով ոչ թե դիմադրության, այլ նախաձեռնության էր պատրաստվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում