Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայկական հարցի «ինդուստրիալ» վերակառուցման հրամայականը

Հայաստանում ոգևորության ալիք առաջացրեց Չեխիայի խորհրդարանի որոշումը, որով այդ երկիրը փաստորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ իրադարձությունը հաջորդեց ապրիլի 24-ի հերթական տարելիցին: Հայաստանից եղան բազմաթիվ շնորհակալություններ Չեխիային՝ պետական մակարդակով, այլ հանրային ու քաղաքական մակարդակներով: Երևի թե կլինեին նաև երթեր ու շնորհակալության, երախտագիտության մատաղներ Չեխիայի դեսպանատան առաջ, եթե Հայաստանում լիներ այդպիսին: Կամ էլ դա իհարկե կախված է նրանից, թե ցեղասպանությունը ճանաչող պետությունը որքանով է ազդեցիկ համաշխարհային քաղաքականության շրջանակում: Իսկ Չեխիան այդ առումով իհարկե Ֆրանսիա, Գերմանիա կամ ԱՄՆ չէ: Չեխիան Եվրոպայի գեղեցիկ, հիասքանչ, բայց քաղաքական ազդեցության իմաստով համեստ պետություն է, հետևաբար, Հայաստանը կբավարարվի թերևս միայն շնորհակալությամբ, առանց հուզախառն ծիսակատարությունների:

Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը առաջ շարժվեց ևս մի քայլով, ինչն ինքնին իհարկե ողջունելի է: Այն անկասկած հովացնում է արդարության ծարավ հայության հոգին, որը փորձում է աշխարհում հետամուտ լինել իր դատի ճանաչմանը, պատմական արդարության վերականգնմանը: Այս հուզական հարթության հակառակ կողմում պրակտիկ քաղաքականությունն է, որտեղ հարկավոր է հասկանալ, թե ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում այդօրինակ դրվագներն իրականում ինչ են ավելացնում Հայաստանի Հանրապետության քաղաքական կշռին, աշխարհաքաղաքական կշռին: Վերջին հաշվով, Չեխիան առաջինը չէ, վերջինն էլ չի լինի, բայց «որակական» առումով արդյո՞ք միջազգային ճանաչման գործընթացը դուրս է եկել այսպես ասած նոր հարթություն, մտել նոր տրամաբանության հուն: Սա մի հարց է, որի պատասխանը շատ անորոշ է: Մենք ոգևորվում ենք, երբ Հռոմի Պապը Վատիկանում անցկացնում է հնչեղ պատարագը: Այն իսկապես ցնցում է մեր հոգիներն ու հզոր ազդակներ հղում աշխարհին: Սակայն մենք չունենք պատասխանը, թե որն է լինում դրա էֆեկտը հայկական պետականության նժարի ծանրացման առումով:

Դա չի նշանակում, որ ավելորդ են թե այդ ծեսերը, ճանաչումները, թե ոգևորությունն ու շնորհակալությունը դրանց կապակցությամբ: Ամենևին ավելորդ չեն, բայց հարցը այն է, թե ինչ է շահում այդ ամենից Հայաստանն իրական քաղաքականության ռեժիմում: Ակնհայտ է, որ հայկական հարցը միջազգային օրակարգի խաղաքարտերից է հենց սկզբից: Ակնհայտ է, որ Հայաստանն այդ իրողության վրա չունի ազդեցություն: Բայց ակնհայտ չէ, թե ինչ շահ ունի Հայաստանն այդ իրողությունից: Մինչդեռ, աշխատում է այսպես ասած միջազգային ճանաչման կամ Հայ դատի մի հսկա ինդուստրիա, որն իր ծավալներով, կազմակերպական մասշտաբներով իսկապես տպավորիչ է և ազդեցիկ, հատկապես փոքր ազգի համար: Այդ ինդուստրիային ներգրավված են թե ազգային կառույցներ, ավանդական կուսակցություններ, թե ինչ որ մասով նաև պետությունը՝ հայկական պետականությունը: Ասել, թե դրա գոյությունն ու գործունեությունը անարդյունք է, կլինի անարդարացի, սխալ: Բայց անհերքելի է, որ այդ ամենի գլխավոր արդյունքը պետք է լինի հայկական պետականության նժարի շոշափելի ծանրացումը: Իսկ դա տեսանելի չէ: Ընդ որում, տեսանելի չէ ոչ թե ժամանակի, այլ ինդուստրիայի գործունեության տրամաբանության և մեթոդաբանության դիրքերից:

Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ խնդիրը ժամանակն էլ չէ, այլ հենց մոտեցումը, առաջնահերթությունները, փիլիսոփայությունը: Հետևաբար առաջանում է այդ հսկա ինդուստրիան առավել ռացիոնալ կերպով, առավել արդյունավետ օգտագործելու, աշխատեցնելու խնդիրը, որպեսզի ստացվող էֆեկտը լինի ավելի մեծ: Սփյուռքի և հայկական պետականության «ինդուստրիալ» ջանքը՝ կազմակերպական, ֆինանսատնտեսական, հոգևոր էներգիայի առումով ունի ժամանակակից աշխարհում, աշխարհաքաղաքական ժամանակակից իրողություններում առաջնահերթությունների վերանայման, վերաիմաստովորման կարիք: Ժամանակակից աշխարհում, որն ապրում է դինամիկ փոփոխություններ ընդհուպ աշխարհակարգի իմաստով, անհեռանկար է հայկական հարցը փորձել սպասարկել տասնամյակներ առաջ հիմնված մեխանիզմի պայմաններում, երբ դեռ չկար թե հայկական պետականություն, թե նաև Արցախի հարց՝ որպես այդ պետականությանն ուղեկցող ձեռքբերում, հաղթանակ, որպես ժամանակակից աշխարհում հայկական աշխարհաքաղաքական ռեսուրս:

Ներկայումս կան դրանք՝ արդեն քառորդ դար, կա դրանց շուրջ աշխարհաքաղաքական ներգրավվածության կայուն միջավայր՝ միջուկային երեք տերությունների մասնակցությամբ, կան աշխարհակարգի փոփոխության բերող խորքային գործընթացներ, որ ունեն արդեն տարիների ընթացք, և այդ ամենի ֆոնին կա այսպես ասած 70-80-ականների «մոդելի» մի մեխանիզմ, որով փորձ է արվում սպասարկել հայկական հարցը: Այդ հարցի բաղադրությունն է էապես փոխվել, կառուցվածքը, իսկ շահը հետամուտ լինող ինդուստրիան շարունակում է մնալ անփոփոխ, մեծ հաշվով վերածվելով մեխանիկական շարժման, որից շոշափելի էֆեկտը մնում է միայն ժամանակ առ ժամանակ առաջացող ոգևորությունը: Ներկայումս հրամայական է հայկական հարցի համաշխարհային սպասարկման ինդուստրիան վերակառուցել երկու առանցքային իրողությունները հաշվի առնելով և ըստ այդմ առաջնահերթությունների նոր համակարգ ձևավորելով՝ հայկական պետականության գոյություն և Արցախի ռազմա-քաղաքական ստատուս-քվոյի առկայություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում