Մայիսի 1-ին “ՄԻԿԱ” մարզադահլիճում կմեկնարկի Կիոկուշին կարատեի «Երևանի առաջնությունը», որի բացումը կլինի ժամը 15:00-ին: Սա նախադեպը չունեցող մի իրադարձություն է, որին առաջին անգամ Հայաստանում կմասնակցեն Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի շուրջ 1000 մարզիկներ:
Նշենք նաև, որ ապրիլի 30-ին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հավաքականը կմասնակցի Թիֆլիսում կայանալիք Կովկասի առաջնությանը, որին կներկայանան նաև Ադրբեջանի և Վրաստանի հավաքական թիմերը: Հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու մայիսի 1-ին “ՄԻԿԱ” մարզադահլիճում կայանալիք «Երևանի առաջնություն» աննախադեպ միջոցառմանը: Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան պատրաստել է դիտարժան մենամարտեր և ցուցադրական ելույթներ…