Տեղեկատվությունն այն մասին, որ մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հաղորդում է Lenta-ն, այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա այպես չէ: Անգլերենով դա կոչվում է Wishful Thinking, իսկ թարգմանաբար՝ «ցանկալին որպես իրականություն ներկայացնել»»,-ասել է Պեկսովը:
Նա նաև նշել է, որ այսօրվա դրությամբ երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստություններ չեն տարվում:
Ավելի վաղ Kommersant-ը՝ հղում անելով երկու երկրների պետական կառույցների աղբյուրներին, հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել մեկ ամսից: