Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

ԿԸՀ-ն Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության կարգը ներկայացնող տեսահոլովակ է հրապարակել

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017թ. մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության կարգը ներկայացնող տեսահոլովակ է հրապարակել: Տեսահոլովակը մանրամասն ներկայացնում է քվեարկության ընթացքում ընտրողների գործողությունների հերթականությունը:

Այցելելով քվեարկության սենյակ` ընտրողը մոտենում է մասնագետին, ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ` նույնականացման քարտը կամ կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազորված մարմնի կողմից: Մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով և փաստաթուղթը ներմուծում է տեխնիկական սարքավորման մեջ:

Եթե ընտրողը իր ներկայացրած փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կարմիր նշան և անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները: Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան: Այդ դեպքում ընտրողին դուրս կհրավիրեն քվեարկության սենյակից:

Եթե սարքավորումը չի ընթերցում ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ապա փաստաթղթի տվյալները սարքավորման մեջ ներմուծվում են մասնագետի կողմից: Եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և չի մասնակցել ընտրությանը, ապա տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվում է կանաչ նշանը: Ընտրողը ներմուծում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է ընտրողի կտրոնը: Մասնագետը ընտրողի կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է ընտրողին, որից հետո վերջինս մոտենում է ընտրողների գրանցումը իրականացնող հանձն աժողովի անդամին, տալիս է նրան իր քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն ընտրողների ցուցակում գտնում է քաղաքացու անուն-ազգանունը, ընտրողը ստորագրում է իր տվյալների դիմաց: Հանձնաժողովի անդամն ընտրողի ստորագրության դիմաց և նրա կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը: Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները չեն լրացվում ընտրողների ցուցակում: Եթե ընտրողը չի կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության` բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների:

Գրանցվելուց հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում է կտրոնը և ստանում է մեկ քվեաթերթիկ ու քվեարկության մեկ ծրար: Ընտրողն այնուհետև անցնում է քվեախցիկ` քվեարկություն իրականացնելու համար: Քվեարկությունը տեղի է ունենում գաղտնի: Քվեարկությունը կատարելուց հետո ընտրողը քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ: Հանձնաժողովն ապահովում է քվեարկության գաղտնիությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում