Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հստակեցնել՝ արդյոք իրենք շարունակում են ցանկանալ լինել Եվրամիության անդամ, հաղորդում է CNN Turk-ը:
Դոմբրովսկիսը հայտնել է, որ հանձնաժողովի ներսում լուրջ մտահոգություններ կան` կապված Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների հետ: «Չնայած առկա լուրջ մտավախություններին` կան շատ ոլորտներ, որտեղ պետք է միասին աշխատենք: Թուրքիան պետք է հստակեցնի Եվրամիության և այդ կառույցին անդամակցելու հարցում իր նպատակները»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը: