Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին բրիֆինգին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Որոշակի փուլում նախարարներին կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և կազմակերպության նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը»,-ասել է Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ քննարկմանը նախատեսվում է հստակեցնել խնդրահարույց ոլորտներում կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա քայլերը: