ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարությունները և հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են։ Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։
Միևնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել»։
Նշենք, որ միջասեպի մասնակից, փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը վաղը ժամը 12:00-ին Պաստաբանների պալատում հանդես կգա ասուլիսով՝ ներկայացնելով միջադեպի մանրամասները: Այս մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեց պալատի մամուլի խոսնակը: