Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նոր հանգամանքներ Սեֆիլյանի և մյուսների գործով. «Սա տեղավորվում է կլասիկ քաղբանտարկյալ լինելու սահմանման մեջ»

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և առաջիկա օրերին այն կուղարկվի դատարան: Գործով ընդգրկված փաստաբանները դժգոհ են նախաքննության ամբողջ ընթացքից: Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի գնահատմամբ՝ Սեֆիլյանի գործով ընդհանրապես նախաքննություն չի իրականացվել՝ բացի դատարան միջնորդություն ներկայացնելուց:

«Առանց լուրջ ապացույցների՝ Սեֆիլյանին բանտարկել են, ավելին՝ Սեֆիլյանի նախորդ՝ ավարտված գործը, որ 15 քննիչ քննել և չէին գտել որևէ բան, վերակենդանացրել են: Այսինքն՝ մահացած գործին կենդանության շունչ են տվել՝ իբրև թե դա լուրջ քրեական գործ է, և մեղադրանք են առաջադրել: Արհեստածին մեղադրանքներ են առաջադրվել, որտեղ պարզ չէ, թե ինչի մեջ են մեղադրում Ժիրայր Սեֆիլյանին, որովհետև 2015-ի առաջին դրվագով ասվում է, որ 5 հոգի փորձել են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպել, բայց թե ինչում պետք է արտահայտվեր զանգվածային անկարգությունը՝ չկա: Սա նշանակում է, որ քր. օրենսգրքի որևէ պայման բավարարված չէ: Սա զուտ քաղաքական հետապնդում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Նա նշեց, որ երկու հոգու՝ Սեֆիլյանի դեմ ցուցմունքները շատ լղոզված էին: «Երկու հոգու մոտ զենք են հայտնաբերել, պարզվել է՝ Սեֆիլյանն է հրահանգել Ա կետից Բ կետը տանել, բայց ոչ մի ապացույց չկա այդ մասով, այդ դեպքում ի՞նչ կապ ունի Սեֆիլյանն այդ զենքի հետ: Ցանկացած ընդդիմադիր գործչի կարելի է կպցնել դա: Օրինակ՝ կարելի է ասել, որ դա կազմակերպել է ուրիշ ընդդիմադիր քաղաքական գործիչ, ասել, որ ինքը փորձել է այսպիսի անհնազանդություն իրականացնել՝ մի պայմանով, որ «Հիմնադիր խորհրդարանն» ասել է՝ եթե իրենք փորձեն ուժ գործադրել, մենք էլ ենք փորձելու ուժ գործադրել: Եվ այս հայտարարությունը դրվել է բոլոր մեղադրանքների հիմքում»,- նկատեց փաստաբանը:

Երրորդ արհեստական մեղադրանքը, ըստ փաստաբանի, այն է, որ նշվում է՝ Ժիրայր Սեֆիլյանը նախապատրաստվել է դեկտեմբերի մեկին հեռուստաաշտարակ գրավել, սակայն փաստաբանի դիտարկմամբ՝ անհեթեթ է այն, որ դեկտեմբերի մեկից վեց ամիս անց՝ հունիսի 20-ին են Սեֆիլյանին ձերբակալում:

«Քրեական իրավունքը ենթադրում է, որ եթե այդ անձը խիստ հանցագործություն է ցանկանում կատարել, նա դրա համար ձեռք է բերում տարբեր գործիքներ, բայց վերջին պահին չի կատարում, հետ է քաշվում, ազատվում է քրեական պատասխանատվությունից, և եթե անգամ իրենց բոլոր ասածները ճիշտ են, իրավաբանության հետ կապ չունեցող մեղադրանքներ են, ծիծաղելի է և անհեթեթ: Սա տեղավորվում է կլասիկ քաղբանտարկյալ լինելու սահմանման մեջ: ԵԽԽՎ-ն 2012-ին բանաձև է ընդունել, որտեղ նշել է, թե ում կարող են համարել քաղաքական բանտարկյալ. ում զրկել են մի քանի իրավունքից՝ խոսքի ազատության իրավունքից, հանրահավաքներ կազմակերպելու իրավունքից, հանրահավաք անցկացնելու իրավունքից: Ակնհայտորեն Սեֆիլյանի դեպքում սա է կատարվել՝ ակնհայտ ոչ հիմնավոր ձևով»,- ասաց փաստաբանը:

Նույն գործի շրջանակներում կալանավորված Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մտահոգիչ շատ բան կա: Նա նշեց, որ իր պաշտպանյալ Ներսես Պողոսյանն այս գործի հետ որևէ առնչություն չունի. «Առավել ևս գործի հետագա փոփոխությունները հանգեցրին նրան, որ գործով ավելացել են մարդիկ, ովքեր ոչ միայն գործի հետ առնչություն չունեն, այլև միմյանց չեն էլ ճանաչում: Արհեստական խումբ է ստեղծվել, կան մարդիկ, ովքեր երբևէ իրար հետ առնչություն չեն ունեցել, և հիմա բոլորը մի խմբով դատվելու են՝ ըստ վարույթ իրականացնող մարմնի տրամաբանության»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանը մեկ այլ կարևոր խնդիր է մատնանշում. սկզբնական շրջանում հարուցված գործը, որի մեջ կային գործի մարդիկ, ովքեր խոստովանական ցուցմունքներ են տվել, հիմա նրանք գործից դուրս են, ընդ որում՝ նրանք խոստովանական ցուցմունքներ են տվել և պատմել ամեն ինչի մասին: Փաստաբանի դիտարկմամբ՝ սա արհեստականորեն ստեղծված գործ է. «Դատարանում կփորձենք հասկանալ, թե ինչու է այսպես խառնաշփոփ: Եվ պիտի փորձենք հասկանալ, որ եթե իրար չեն ճանաչում, երբևէ չեն հանդիպել, ինչպե՞ս կարող են կազմակերպված խմբով գործողություն անել»:

Ըստ նրա՝ այս գործն ունի քաղաքական ենթատեքստ, և մեր դատական համակարգի ամբողջ ճանապարհը ցույց է տվել, որ նման տիպի գործերում, որպես կանոն, արդարադատությունը կողքով է անցնում: Ներսես Պողոսյանը, նրա խոսքով, Ժիրայր Սեֆիլյանին ընդհանրապես չի ճանաչում. «Ճանաչում է այնքան, որքան շատերը՝ հանրահավաքին կանգնած կամ մամուլի էջերում, կամ հեռուստացույցով: Եվ եթե այսպես լինի, հանրության մեծ մասը այս գործում պետք է մեղադրյալի կարգավիճակ ստանա, քանի որ Ժիրայր Սեֆիլյանին կամ հեռուստացույցով են տեսել, կամ հանրահավաքի են գնացել, որտեղ ներկա է եղել նաև Ժիրայր Սեֆիլյանը: Ես չեմ կարծում՝ դա բավարար պատճառ է: Այնտեղ կան մի քանի անդամ, որ իրար ճանաչել են, բայց անգամ այս դեպքում մնացածի հետ կապ չկա»: Հաշվի առնելով այն, որ այս տրամաբանությամբ է գործը կառուցվել, փաստաբանը վստահ չէ, որ դատարանը արդարադատություն կիրականացնի: «Այն գործերը, որտեղ կա քաղաքական ենթատեքստ, դատարանում այդ գործերը հենց քաղաքական լուծում են ստանում»,- ասաց փաստաբանը:

«Ներսես Պողոսյանին ձերբակալել են մայիսի 30-ին՝ իբրև թե նա դեկտեմբերին ցանկացել է հեռուստաաշտարակ գրավել: Չէ՞ որ նման բան տեղի չի ունեցել: Այսինքն՝ Ներսես Պողոսյանը մեղադրվում է նախկինում հանցանք գործելու մտադրություն ունենալու համար: Ընդ որում՝ նրան առաջադրված մեղադրանքի մեջ նաև նշվում է, որ ինքը կամովին հրաժարվել է կատարելուց այդ գործողությունը: Հետաքրքիր է՝ երբ քննչական մարմինը գրել էր, որ ինքը հրաժարվել է գործողությունը կատարել, ինքնին հիմք է Ներսես Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը չշարունակելու, բայց երկու ամիս անց ՀՔԾ-ում նկատեցին, որ չեն կարող այդ դեպքում մեղադրանք առաջադրել Ներսես Պողոսյանին, և նորից մեղադրանքը փոխեցին: Ներսես Պողոսյանի մեղադրանքը վերջին չորս-հինգ ամիսների ընթացքում պարբերաբար փոխում էին, անընդհատ ձևակերպումներ էին ավելացնում՝ հոդվածը թողնելով նույնը»,- հավելեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ գործի շրջանակներում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում