Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսը և գլխավոր հյուպատոս Ջենիֆեր Դեյվիսը Պոլսո Հայոց պատրիարքարանում հանդիպել են պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Ջոն Բասսը ցանկություն է հայտնել Աթեշյանից տեղեկանալ թուրքահայ համայնքի կյանքին առնչվող հարցերից:
Պատրիարքական ընդհանուր փոխանորդը գոհունակություն է հայտնել այցի առնչությամբ` պարզաբանումներ ներկայացնելով դիվանագետի համար հետաքրքրություն առաջացրած թեմաների վերաբերյալ: