Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Կարմիր գծերի տուգանքի համար նվազագույն շեմը կսահմանվի 3 հազար դրամ

Ավտոտրանսպորտային միջոցը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար տեղական տուրքը կամ, այսպես կոչված, կարմիր գծերի համար չվճարելը, գործող իրավակարգավորմամբ, առաջացնում է ֆիքսված տուգանքի նշանակում՝ 5 հազար դրամ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրք ի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, առաջարկել է սահմանել, որ տուգանքը կարող է կազմել  3 հազարից 5 հազար դրամ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարի խոսքով՝ նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին մասնակցել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետներ. նախագիծն արժանացել վերջինների բարձր գնահատականին:

«Ընդունված լինելով դեռևս 1985 թվականին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը ամենաշատն է ենթարկվել փոփոխությունների ու լրացումների, իսկ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերում պարբերաբար կատարվել են տարաբնույթ, երբեմն էլ իրարամերժ ու հակասական փոփոխություններ»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ այս նախագծով վերանայվել են ինչպես իրավախախտումների համար նախատեսված վարչական տույժի տեսակները և դրանց չափերը, այնպես էլ նախատեսվել են կանոնակարգումներ, որոնք, ի տարբերություն գործող օրենսգրքի, հնարավորություն են տալու պատասխանատվություն սահմանելիս, իսկապես, հաշվի առնել անձի գույքային դրությունը, իրավախախտման մեղմացնող հանգամանքները: Մասնավորապես, մի շարք իրավախախտումների դեպքում, ելնելով հանրային վտանգավորության աստիճանից, գործող բացարձակ որոշակի տուգանքի փոխարեն նախատեսվել է նախազգուշացում և հարաբերական որոշակի սանկցիա, իսկ որոշ իրավախախտումների դեպքում տուգանքի չափը նվազեցվել է: «Այսինքն՝ ֆիքսված տուգանքի չափը, որը վարչական մարմինը կիրառում էր իրավախախտման բոլոր դեպքերում՝ անկախ իրավախախտման փաստական հանգամանքներից, մեղմացնող կամ ծանրաց նող հանգամանքներից, փոխարինվել է՝ սահմանելով տուգանքի նվազագույն և առավելագույն չափեր, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուր դեպքում հաշվի առնել կոնկրետ իրավախախտման փաստական հանգամանքները»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում