ԴԱԻՇ և «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումները պայմանավորվում են ռազմական միություն ստեղծելու համար: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնած Վալերի Սեմերիկովը:
«Առկա տեղեկատվության համաձայն՝ վերջին ժամանակներս փորձեր են ձեռնարկվում բանակցային ճանապարհով հարթել ԴԱԻՇ-ի և «Ալ-Կաիդա»-ի միջև հակասությունները և միավորել այդ երկու ահաբեկչական խմբավորումները մեկ միության մեջ: Նման նախաձեռնության իրագործման դեպքում աշխարհում ահաբեկչական սպառնալիքը մի քանի անգամ կաճի»,-ասել է Սեմերիկովը:
Նրա կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացումը սպառնալիք է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների համար: