Բելառուսն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «վերբեռնման» հույս ունի: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳ նախարար Վալդիմիր Մաքեյը: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ երկխոսության ակտիվացումը սկզբունքորեն կարևոր է, քանի որ Միացյալ Նահանգները դե-ֆակտո մնում է գերտերություն, որը որոշում է համաշխարհային իրադարձությունների ընթացքը:
«Քաղաքական սուր տարաձայնությունների ժամանակ պահպանվել են ընդհանուր շահեր և համագործակցություն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ապահովման ոլորտում»,-ասել է նա:
Մաքեյը նաև հիշեցրել է, որ երկու երկրների միջև հարբերություններում դրական փոփոխություններ ևս եղել են, ինչպես օրինակ «Բելառուսնեֆտ», «Բելտեխէքսպորտ», «ԲելՕՄՕ» ընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը:
«Այս ամենը զգուշավոր լավատեսություն և հույս է տալիս, որ ամերիկյան նոր վարչակազմի օրոք ամեն ինչ մաքուր էջից սկսլեու հնարավորություն է ընձեռնվել: Եվ, իհարկե, շատ ցանկալի է, որպեսզի Վաշինգտոնը հրաժարվի մեր պետության հանդեպ քաղաքական իներցիայից»,-ասել է նա: