Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Առևտրականների պահանջը չի բավարարվի

Երևանի տոնավաճառների մի շարք աշխատակիցներ երեկ բողոքի ակցիայից հետո հանդիպեցին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որի ժամանակ առևտրականներին խոստացան նրանց չտուգանել մինչև օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելը։ Տոնավաճառի աշխատակիցները գոհ այս որոշումից՝ դադարեցրին բողոքի ակցիաները և գնացին իրենց գործին:

Հիշեցնենք, որ նրանք կառավարությունից պահանջում էին տոնավաճառներում հաճախակի հարկային ստուգումներ չիրականացնել և ազատել իրենց ամբողջ ապրանքաշրջանառությունը փաստաթղթավորելու բեռից։

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի հանձնարարականով ստեղծվող հանձնաժողովը պետք է ուսումնասիրի խնդիրները, բայց տոնավաճառի աշխատակիցների պահանջը՝ ազատել իրենց փաստաթղթաշրջանառությունից, չի բավարարվի: «Վարչապետի որոշումը՝ հանձնաժողով ստեղծելու մասով, ճիշտ է այն առումով, քանի որ ուսումնասիրությունների ժամանակ պարզ դարձավ, որ տոնավաճառների աշխատակիցները բացարձակ չեն ուզում իրենց գործունեության մեջ բան փոխեն, գիտելիք ձեռք բերեն իրենց գործունեության համար: Նախօրեին ՊԵԿ աշխատակիցների հետ իրականացված ստուգումները հենց այդ նպատակն էին հետապնդում, որ հասկանայինք, թե որտեղից կարելի է սկսել խնդիրների լուծումը: Հիմա ստեղծվելու է աշխատանքային խումբ, հանձնաժողով, որը վերլուծելու է հավաքագրված տվյալները, քննարկելու է և առաջարկություններ է ներկայացնելու՝ ինչ անել, որ իրավիճակը լավանա»,- ասաց Մակարյանը:

Վերջինիս խոսքով՝ տոնավաճառի աշխատակիցներին վնաս տալու նպատակ չունեն: Մակարյանը նշեց, որ քննարկումների արդյունքում որոշումներից մեկը կարող է լինել այն, որ եթե տոնավաճառների աշխատակիցները իրենց գիտելիքներով և բիզնես վարելու գիտելիքներով թույլ են, ապա նրանց կուսուցանեն, խորհուրդներ կտան, հարկային արձակուրդ կտրամադրեն, որպեսզի նրանք այդ ժամանակահատվածում ոտքի կանգնեն, կայանան: «Բայց դա հավերժ չի լինելու: Հավերժը լինելու է այն, որ իրենք շտկեն իրենց, ոտքի կանգնեն, կայանան, թափանցիկ դառնան, սովորեն ավելի գրագետ դառնալ»,- ասաց Մակարյանը:

Այսինքն՝ առևտրականների՝ իրենց փաստաշրջանառությունից ազատելու պահանջը չի՞ բավարարվի՝ հարցրինք Մակարյանից: «Ես կարծում եմ, որ չի բավարարվի: Կա՛մ նոր կատեգորիա պետք է սահմանվի՝ ինքնազբաղվածներ, անհատ ձեռներեցներ, կա՛մ այլ լուծումներ պետք է գտնվեն: Նրանց մեծ մասը գնացել և անհատ ձեռներեց է գրանցվել, բայց անհատ ձեռնարկատերը լայն հասկացություն է: Ե՛վ տոնավաճառների աշխատակիցներն են համարվում անհատ ձեռներեցներ, և՛ առևտրով զբաղվողները: Բայց ինչո՞ւ ուրիշ ոլորտում գործունեություն իրականացնող ԱՁ-ն պետք է հարկեր վճարի, ՀԴՄ տպի, փաստաթղթեր ունենա, իսկ տոնավաճառի աշխատող ԱՁ-ն՝ ոչ: Չի լինի, որ նույն երկրի ներսում գործունեություն ծավալողների նկատմամբ տարբերակված մոտեցում ցացաբերվի: Նրանք պետք է հավասար օրինական դաշտում աշխատեն»,- նկատեց Մակարյանը՝ հավելելով, որ տոնավաճառի աշխատակիցներին կա՛մ պետք է հատուկ ստատուս տրվի, և համապատասխան օրենք լինի, կա՛մ բոլորը պետք է հավասար լինեն:

Մակարյանի դիտարկմամբ՝ ուրիշ ոլորտներում անհատ ձեռներեցները ավելի գիտակ են, կրթված, իսկ առևտրի ոլորտում այդ խնդիրը կա: Նրանք մենակ գնում են և վաճառում՝ չցանկանալով ոչ փաստաթուղթ ունենալ, ոչ փաստաթուղթ տրամադրել: «Այդպիսի մարդը չի կարող անհատ ձեռնարկատեր կոչվել: Անհատ ձեռնարկատերը իրավական ստատուս է, գործունեության ձև: Նա չի կարող պահանջել, որ օրենքից դուրս գործի: Հիմա էսպես որ շարունակվի, ոսկերիչները ոտքի կկանգնեն, կասեն՝ մեզ ազատեք փաստաթղթերից, թող ոչ ոք չիմանա, թե ես ումից ինչ առա, ում վաճառեցի: Բայց էսպես չի լինի: Դաշտը վերջնականապես պետք է կարգավորվի»,- եզրափակեց Գործատուների հանրապետական միության նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում