Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Մարզերի «պահանջը» Երևանին

Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին և հայաստանյան ներքաղաքական կյանքը բառի բուն և պատկերավոր իմաստով վերադարձավ Երևան: Խոսքը ոչ միայն խորհրդարանականին կարճ ժամանակ անց հաջորդած Երևանի քաղաքապետի ընտրության մասին է, այլ այն մասին, որ խորհրդարանական քարոզարշավի ընթացքում տարբեր մարզեր այցելող և Հայաստանում շրջող քաղաքական ուժերը իրենց գործունեությունը դարձյալ կենտրոնացրին ու ծանրացրին Երևանում: Եվ անկասկած է, որ այստեղ խնդիրը միայն Երևանի քաղաքապետի ընտրությունները չեն, և եթե դրանք անմիջապես չհաջորդեին անգամ խորհրդարանական ընտրություններին, միևնույն է, «Երևան վերադարձը» լինելու էր անխուսափելի: Այն, որ հայաստանյան ներքաղաքական կյանքը կենտրոնացած է Երևանում, զգալիորեն օբյեկտիվ է, ի վերջո այստեղ է կենտրոնացած հանրապետության թե մարդկային, թե տնտեսական ներուժի ահռելի մասը, և դրան զուգահեռ նաև այստեղ են պետական կառավարման ինստիտուտները, զուտ, այսպես ասած, ֆիզիկական իմաստով:

Մյուս կողմից սակայն, եթե Երևանը Հայաստանի կեսն է և գուցե մի քիչ ավելին, ապա Հայաստանի կեսը կամ կեսից ընդամենը քիչ պակասը Երևանից դուրս է: Մինչդեռ, զուտ քաղաքական գործընթացի հասցեականության առումով այդ «համամասնությունն» անգամ պահպանված չէ, և քաղաքական գործընթացի կենտրոնացվածության տեսանկյունից Երևան-մարզեր հարաբերակցությունը, մեղմ ասած, հեռու է 50/50 կամ անգամ 60/40 լինելուց, և ճնշող գերակշռությամբ «հօգուտ» Երևանի է: Ընդ որում, այդ ամենով հանդերձ անհրաժեշտ է արձանագրել նաև, որ խնդիրը չի կարող ենթակա լինել զուտ թվաբանական կամ տոկոսային չափումների: Խնդիրը իրականում շատ ավելի խորը սոցիալ-հոգեբանական է, ինչը իր ազդեցությունն է թողնում նաև Հայաստանում ներքաղաքական կյանքի արդյունավետության վրա, նաև մի շարք ընտրական իրողությունների, խեղումների ձևավորման վրա: Ընդ որում, այդ իրավիճակը էապես շահեկան է իշխանության համար, քանի որ վարչական ռեսուրսի առումով իշխանությունն այսպես թե այնպես ունի իր զգալի տարածվածությունը Երևանից դուրս էլ:

Եվ այստեղ այդ ռեսուրսի հակակշռումը չի ստացվում, քանի որ չկա քաղաքականության ներկայություն, քաղաքական մյուս ուժերի մասնակցություն մարզերում, մարզային քաղաքական գործունեություն: Իսկ այդ հակակշիռը կարող է զգալիորեն փոխել ուժերի հարաբերակցությունն ու նաև ընտրական գործընթացի այսպես ասած բնույթը: Դա չի նշանակում, որ իշխանությունը կզրկվի իր ընտրակեղծարարության տեխնոլոգիաներից, և տեղի կունենա ընտրության միջոցով իշխանափոխություն: Բայց կլինի իրավիճակի փոփոխություն ճահճացման փոխարեն: Ի վերջո, պատահական չէ, որ համապետական ընտրությունների համապատկերում ոչ իհարկե վճռորոշ, ճակատագրական, սակայն նկատելի տարբերություն է Երևանի և մարզերի առումով: Ակնհայտ է, որ Երևանում քաղաքական պայքարը շատ ավելի մոտ է իրականին, քան մարզերում: Հետևաբար, քաղաքական գործունեության ընդլայնումն ու ապակենտրոնացումը կարող են բերել նաև մարզերում պատկերի որոշակի փոփոխության և նոր իրավիճակի, որն իհարկե Հայաստանում հրաշքներ չի գործելու, բայց գոնե կլինի մի գործ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում