Tuesday, 23 04 2024
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ

Կրկին ժամանակավոր կառավարություն. Սերժ Սարգսյանը բացել է փակագծերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում սպասողական իրավիճակը դեռ երկար է շարունակվելու: Բանն այն է, որ առաջիկայում ձևավորվելիք կառավարությունը էլի ժամանակավոր է լինելու, և նշանակվելիք նախարարները պաշտոնավարելու են ընդամենը մեկ տարի: Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ ներսում մեկ տարի անց պաշտոնների համար կրկին մրցավազք է սկսվելու:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Սերժ Սարգսյանը իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ առաջիկայում ձևավորվելիք կառավարությունը կպաշտոնավարի մինչև հաջորդ տարվա ապրիլ, երբ լրանան նախագահական իր լիազորությունները, ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունն ու երկիրը վերջնական անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի:

Միայն դրանից հետո կձևավորվի հիմնական կառավարությունը` քաղաքական նոր կառավարման համակարգի տրամաբանությանը համապատասխան: Այս փաստը, բնականաբար, ՀՀԿ-ականների մի մասն ուրախությամբ է ընդունել, քանի որ հույս ունի մեկ տարվա ընթացքում այնպես անել, որ պաշտոն ստանա, իսկ ոմանք էլ տխրել են, քանի որ կասկածում են կրկին կառավարության կազմում լինելու հեռանկարին:

Ի դեպ, այս ամենով պայմանավորված՝ հավանական է, որ մեկ տարվա կյանք ունենա նաև ՀՀԿ-ՀՅԴ ձևավորվելիք կոալիցիան, և ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հիմա ՀՅԴ-ն բանակցություններ է վարում, որպեսզի փաստաթղթավորված երաշխիքներ ստանա առաջիկա հինգ տարում կոալիցիայի կազմում լինելու մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում