Ռուսաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է Թուրքիայի կողմից Իրաքի և Սիրիայի որոշ շրջանների ռմբակոծության կապակցությամբ: Այդ մասին հայտարարություն է տարածել գերատեսչության մամլո ծառայությունը՝ գրում է gazeta.ru-ն:
«Խոսքը քրդական ուժերի դեմ թուրք զինվորականների գործողությունների մասին է, քրդերի, որոնք իրականում ահաբեկչական խմբավորումներին, նախևառաջ ԴԱԻՇ-ին են դիմակայում: Այն դեպքում, երբ Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը դեռ հեռու է ավարտվելուց, նման գործողությունները միանշանակ չեն նպաստում հակաահաբեկչական ջանքերի համախմբանը, սրում են առանց այն էլ լարված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: