Ցարական Ռուսաստանի բանակի գեներալի աճյունով դագաղը հայտնաբերել են ժամանակակից Թուրքիայի տարածքում շինարարական աշխատանքների ընթացքում, հայտնում է Hurriet-ը:
Բանվորները Արդաղանում բնակելի տան կառուցման ժամանակ գտել են կմախք և այդ մասին հայտնել ոստիկանությանը: Կարսի թանգարանի աշխատակիցները ուսումնասիրել են այն, ենթադրելով, որ կմախքը կարող է պատկանել ցարական բանակի գեներալի, մնացած 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակներից: Հաղորդվում է, որ ռուս զինվորականը թաղված է եղել քրիստոնեական ավանդույթներին համապատասխան: