Բրազիլիայում հազարավոր բնիկ հնդկացիներ երկրի մայրաքաղաքում դուրս են եկել բողոքի ակցիայի: Երբ նրանք հասել են մինչև Կոնգրես, սկսվել են բախումներ ոստիկանության հետ: Այդ մասին հայտնում է BBC News-ը: Տեսանյութը հրապարակված է YouTube-ում:
Ցուցարարները դժգոհ են այն բանից, որ փայտագործներն ու ֆերմերները ոտնձգություններ են կատարում իրենց հողերում: Նրանց տվյալներով` 2016 թվականին հողի պատճառով վիճաբանություններից զոհվել է 13 հնդկացի: