«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենի հաղթելու հնարավորությունները մայիսի 7-ին կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների 2-րդ փուլում աճում են, վկայում են IFOP և Fiducial ընկերությունների անցկացրած հարցումները, որոնք հրապարակվել են չորեքշաբթի օրը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այդ տվյալների համաձայն` ներկայումս նրա օգտին պատրաստ են քվեարկելու ընտրողների 39․5%-ը:
Հարցումն անցկացվել է ապրիլի 23-ի երեկոյից` երբ արդեն հայտնի է եղել ընտրությունների առաջին փուլի արդյունքները, մինչև ապրիլի 26-ը ընկած ժամանակահատվածում: