2016 թվականի դեկտեմբերին Սիրիա մեկնող, սակայն Սոչիում աղետի ենթարկված Տու-154 ռազմական ինքնաթիռի հետաքննությանը մասնակցող մասնագետները եկել են այն եզրակացության, որ ինքնաթիռը եղել է գերբեռնված, հայտնում է Gazeta.ru-ն:
Ինչպես պարզվել է, նորմատիվային 98 տոննայի փոխարեն թռիչքային կշիռը կազմել է ավել քան 110 տոննա: Ընդ որում, ինքնաթիռի անձնակազմը գերբեռնվածության մասին չի իմացել: