Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի թեթև պատժի թուղթը՝ ՔԿՀ-ից

Ավարտվում է ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի նախկին ղեկավարներ, եղբայրներ Սեդրակ և Անդրանիկ Զատիկյանների սպանությունները ծրագրած խմբից  5-րդ ամբաստանյալի՝ Նարեկ Խաչատրյանի դատավարությունը:

Հիշեցնենք, որ 4 անձ՝ սպանության պատվիրատուներից մեկը, կատարողը և օժանդակողներն արդեն դատապարտվել են 2006թ-ին կատարված սպանության գործով:

Ս. Զատիկյանի սպանության երկրորդ պատվիրատու լինելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանը 9 տարի փախուստի մեջ գտնվելուց և վերջապես հայտնաբերվելուց հետո այժմ փորձում է ազատվել պատժի կրումից կամ գոնե թեթև պատիժ ստանալ:

Այդ նպատակով, ապրիլի 25-ին, հիվանդությունների վերաբերյալ գրառումներով հին թղթերի հետ միասին նա մի նոր թուղթ էր բերել դատարան, որը հաստատված էր «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանի ստորագրությամբ: Մինչ այս թղթի կշռին ու բովանդակությանն անդրադառնալը նշենք, որ  դատական նիստի ընթացքում պաշտպան Վարդուհի Էլբակյանը միջնորդեց ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել իր պաշտպանյալ Նարեկ Խաչատրյանի նկատմամբ:

Ըստ պաշտպանի՝ նախկինում նշանակվել է նման փորձաքննություն, քանի որ Նարեկ Խաչատրյանը հաշվառված է եղել «Ավան» հոգեբուժական հիմնարկում՝ անձի շիզոյի խանգարում ախտորոշմամբ: 2003-ին անցել է զինվորական բժշկական փորձաքննություն «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայում, ստացել է տարկետում զինծառայությունից 3 տարի ժամկետով՝ մինչև 2006 թվականը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նախաքննական մարմինը նրա անմեղսունակության մասը որոշելու համար նշանակել է ամբուլատոր դատաբժշկական փորձաքննություն: Հանձնաժողովն ուսումնասիրել է Ն. Խաչատրյանի նյարդային և հոգեկան վիճակն ու հանգել եզրակացության. նա խրոնիկական հոգեկան հիվանդությամբ չի տառապել, չի տառապում, այլ հանդիսանում է փսիխոպատ անձնավորություն: Նա իրեն մեղսագրվող արարքը կատարելու ժամանակ, այնպես էլ ներկայումս կարող է իրեն  հաշիվ տալ իր գործողությունների համար և ղեկավարել դրանք, ուստի Նարեկ Խաչատրյանին պետք է ճանաչել մեղսունակ:

Սակայն, ըստ պաշտպանի, 2015թ-ից՝ կալանավորումից հետո Նարեկ Խաչատրյանի  վիճակն ավելի է վատացել, մշտապես գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկների հսկողության տակ:

25.03.2017թ-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում նա ենթարկվել է հոգեբույժի  կոնսուլտացիայի, զննել է նյարդաբանը. ամբաստանյալը գանգատվել է ձեռքի թմրածությունից, տագնապից, կարիք ունի հոգեբույժի կոնսուլտացիայի:

Հիվանդը, ըստ իր խոսքի՝ ունի ինքնավնասումներ բազուկների վրա, իրեն բնութագրում է որպես մեկուսի, դյուրագրգիռ անձ: Գանգատվում է նյարդայնությունից, գլխացավից, անքնությունից: Նշում է, որ անընդհատ երեխաների խաղի ձայներ է լսում, երեկոյան՝ իրեն կանչող ձայներ: Կասկածամիտ է: Ինտելեկտը համապատասխանում է ստացած կրթությանը:

Չի բացառվում Շիզոաֆեկտիվ փսիխոզի առկայություն

Ըստ ՔԿՀ-ում առկա պատմագրի՝ նա հարցերին պատասխանում է ուշացումով, կասկածամիտ է: Խցում մեկուսացված է, անտարբեր է շրջապատի նկատմամբ, չի արտահայտում իր զգացմունքները, ծածկամիտ է, կասկածամիտ՝ շրջապատի նկատմամբ: Ինքնավնասման ու կպչուն մտքեր ունի…

Պաշտպանի խոսքով՝ այժմ իր պաշտպանյալի մոտ առկա է հետտրավմատիկ հիվանդություն, որը ներառված է կառավարության հաստատած՝ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում, և որը կարող է հաստատվել կամ հերքվել դատահոգեբուժական կրկնակի փորձաքննության արդյունքում: 

Փորձագետներին առաջարկում է պարզել՝ Ն. Խաչատրյանը տառապու՞մ է որևէ հոգեկան հիվանդությամբ, թե ՞ոչ, եթե՝ այո, ուրեմն՝ ինչպիսի՞ և երբվանի՞ց, այն ընդգրկվա՞ծ է կառավարության հաստատած հիվանդությունների ցանկում: 

Դատարանը պահանջեց պատճեների փոխարեն ներկայացնել հիվանդությունների առկայությունը հավաստող փաստաթղթերի բնօրինակները: Չկար: Պարզվեց, որ դրանցից ամենաթարմը «Նուբարաշեն» ՔԿՀ- այցելած և անտեղ ամբաստանյալին զննած, քննած մասնագետների կատարած գրություններն են՝ հաստատված ՔԿՀ-ի  պետի ստորագրությամբ, ամբաստանյալի առողջական վիճակը հսկողներն էլ տեղի մասնագետ կոչվողներն են:

Նկատենք, որ շատ դեպքերում, երբ համակարգի կամակատարները նշում են անազատության մեջ գտնվողի լավ վիճակի մասին, մարդը հանկարծ մահանում է կամ վիճակը վատթարանում, իսկ երբ ասում են՝ շատ վատ է, լրիվ հակառակ պատկերն է պարզվում, ինչպես այս դեպքում:

Դատարանում դրսևորած ազատ պահվածքից, ուղեկցող գումարտակի անդամների հետ և նրանց ներկայությամբ անբռնազբոս շփումից, լրագրողին հասցեագրված սպառնալից տոնից ակներև է, որ նա ամենևին էլ մեկուսացված չէ, ծածկամիտ չէ, բայց կասկածամիտ ու ագրեսիվ է: Եթե մեկուսացված վիճակում ինքն իրեն է վնասում, ուրեմն ազատության մեջ կարող է վնաս տալ ուրիշներին. Օրինակ՝ նյարդայնանալ ու սպանության պատվեր տալ…

Ուրեմն արժե՞ մեղմ վերաբերվել, առավել ևս՝ բաց թողնել նրան. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գրությունը լավագույն դեպքում արժանահավատ չէ, վատագույն դեպքում՝ ամբաստանյալին անազատության մեջ ավելի երկար պահելու ևս մեկ հիմք է:

Դատարանը հետաձգեց նիստը մեկ շաբաթով. Մայիսի 2-ին միջնորդության վերաբերյալ իրենց դիրքորոշումները կհայտնեն մեղադրողն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում