ԵԽԽՎ-ն քվեարկել է Թուրքիայում մարդու իրավունքների մշտադիտարկման վերականգնման օգտին՝ տեղեկացնում է The Guardian-ը:
Բանաձևում ասվում է, որ Թուրքիայի կառավարությունը, անցյալ տարի հեղաշրջման փորձից հետո արտակարգ իրավիճակի ռեժիմի սահմանելով, «վաղուց դուրս է եկել արտակարգ իրավիճակների և խորհրդարանի օրենսդրական իրավասությունների շրջանակներից»:
Նշվում է, որ մշտադիտարկումը վերականգնելու աննախադեպ որոշումը թուրքական իշխանությունների կողմից կատաղի արձագանքի է արժանացել. կառավարությունը որոշումը «անարդար» է համարել և որակել որպես իսլամաֆոբիայի հետևանք: