Thursday, 28 03 2024
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է

Հո հայրենիքի դավաճանություն չե՞ն արել. Վանաձորի նախկին քաղաքապետն ուզում է, որ «դասալիք» ավագանիները բացահայտվեն

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հույս էր հայտնել, որ ապրիլի երկուսի խորհրդարանական ընտրություններից հետո Վանաձորի ավագանու խնդիրը կկարգավորվի, և նիստերը բոյկոտող քաղաքական ուժերը կներկայանան ու քվորում կապահովեն։

Ինչպես տեսնում ենք, խնդիրը չի կարգավորվել. «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայկական վերածնունդը» շարունակում են բոյկոտել նիստերը, բայց դա չի խանգարում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին առանց քվորում ապահովելու նիստեր անցկացնել և որոշումներ ընդունել։ Ինչպես տեղեկացանք Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից, ներկայացվել և հաստատվել է նաև Վանաձոր քաղաքի 2017 թվականի բյուջեի նախագիծը։

«Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է Վանաձորում անցկացվող նիստերի օրինականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Ի դեպ, այս դիմումին տեսականորեն կարող է միանալ միայն «Բարգավաճ Հայաստան»-ը, այսինքն՝ խորհրդարան անցած ուժերից «Ծառուկյան» դաշինքը։ Ինչպես հայտնի է, «Հայկական վերածնունդը» չի հաղթահարել անցողիկ շեմը և այս դիմումին միայն կարող է բարոյապես աջակցել։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կուսակցության մամլո խոսնակ Էդգար Առաքելյանն ասաց՝ «Լուսավոր Հայաստանի» իրավունքն է դիմել Սահմանադրական դատարան։ Իրենք այդ դիմումին աջակցել-չաջակցելու հարցը չեն քննարկել՝ առաջիկայում վարչության նիստ կունենան և, ի թիվս այլ հարցերի, կանդրադառնան նաև այդ հարցին։ Հետաքրքրվեցինք՝ նիստերը բոյկոտելու որոշումը մնո՞ւմ է է արդյոք ուժի մեջ: «Այս պահի դրությամբ այլ որոշում չունենք»,- արձագանքեց Առաքելյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումն այս հարցի շուրջ առայժմ անհայտ է։ «Ծառուկյան» դաշինքն այս օրերին զբաղված է մանդատների բաշխմամբ։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն արդեն հայտարարել է, որ եթե անգամ Սահմանադրական դատարանը իրենց նիստերն ու որոշումները ոչ իրավազոր ճանաչի, ինքը հրաժարական չի տա։ Իսկ Վանաձորի նախկին քաղաքապետ՝ Ասլանյանի աջակից Սամվել Դարբինյանը հորդորում է Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկած ավագանիներին ներկայանալ ավագանու նիստերին. «Իրենց վրա ոչ մի ճնշում չի եղել, և իրենց կուսակցության անդամներից ոմանք ընտրել են այսօրվա քաղաքապետին. դա ոչ թե կուսակցական նշանակություն ուներ, այլ քաղաքի վաղվա օրն էր, և մարդիկ ճիշտ էլ ընտրել են»։ Այդ դեպքում ինչո՞ւ են վախենում խոստովանել, որ իրենք քվեարկել են Մամիկոն Ասլանյանի օգտին՝ հարցին ի պատասխան Սամվել Դարբինյանն արձագանքեց. «Այ, դա իրենց պետք է հարցնենք՝ չեմ կարող ասել։ Մարդիկ ճիշտ ընտրություն են արել, հո հայրենիքի դավաճանություն չե՞ն արել։ Գտել են, որ այդ մարդը՝ անկախ նրանից, որ իրենց կուսակիցը չէ, կարող է շատ ճիշտ քաղաքապետ աշխատել, և ընտրել են նրան։ Շատ ճիշտ կլիներ, որ բացահայտ կանգնեին ասեին՝ մենք, ճիշտ է, այլ կուսակցության անդամ ենք, բայց քանի որ այսօրվա քաղաքապետը կարող է ավելի դրական գործունեություն ծավալել, դրա համար մեր ձայնը իրեն ենք տվել։ Մանդատագողություն են ասում, թե ինչ՝ դրանք նոր որակավորումներ են, որոնք ես չեմ ընդունում»։

Ըստ Դարբինյանի՝ այսօր էլ անցկացվող նիստերը օրինական են. «Եթե չեն բարեհաճում գալ նիստերի՝ իրենց գործն է։ Բայց նրանք, ովքեր ջանացավ են մեր վաղվա օրվա համար, ճիշտ են անում՝ գնում են, իրենց աշխատանքը կազմակերպում ու անում են»։

Դարբինյանը հույս ունի, որ առաջիկայում խնդիրը կհանգուցալուծվի, և նիստերը լիարժեք կլինեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում