73 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր Ջոնաթան Դեմմին, ով հայտնի է օսկարակիր «Գառնուկների լռությունը» ֆիլմով, հայտնում է IndieWire-ը:
Դեմմին մահացել է Նյու Յորքում ապրիլի 26-ի առավոտյան: Ռեժիսորի ընտանիքի աղբյուրների տվյալներով` նա վախճանվել է կերակրափողի քաղցկեղից և սրտի հիվանդության պատճառով առաջացած բարդություններից:
Ռեժիսորի ամենահայտնի ֆիլմերն են «Գառնուկների լռությունը» (1991) և «Ֆիլադելֆիան» (1993):