ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը առևանգել է երեքամյա տղային և երկու տարի պատանդ է պահել այն պատճառով, որ երեխային անվանակոչել են «Բարսելոնայի» աստղ Լեոնել Մեսսիի անունով:
Երեխան առևանգվել է մոր և քրոջ հետ 2014թ.: Հետագայում ընտանիքը ազատվել է փրկագնի դիմաց և այն պայմանով, որ երեխային վերանվանակոչեն Հասան, քանի որ, ահաբեկիչների կարծիքով, նա անհավատի ունուն ուներ:
Ազատվելուց հետո տղայի ընտանիքը տեղափոխվել է Իրաքյան Քուրդիստանի Ջահուկ քաղաքը: