Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը սպեկուլյանտ է և եվրոյի թշնամին՝ տեղեկացնում է Reuters-ը:
«Ջորջ Սորոսը ամերիկացի սպեկուլյանտ է, որը իր ֆինանսական սպեկուլյացիայի միջոցով միլիոնավոր եվրոպացիների կյանք է խորտակել, և որը նույնիսկ Հունգարիայի վրա տուգանք է դրել: Նա եվրոյի թշնամին է»,- ասել է Օրբանը Բրյուսելում ԵԽ-ի լիագումար նիստում:
Օրբանը հավելել է նաև, որ «չնայած այդ ամենին՝ նրան շատ լավ են այստեղ ընդունում, ամենաբարձր մակարդակով»: Հունգարիայի վարչապետը նաև նշել է, որ ամերիկացի ֆինանսիստը իր վերահսկողության տակ գտնվող ոչ իշխանական կազմակերպությունների միջոցով փորձում է տարեկան մինչև 1 մլն փախստական տեղափոխել ԵՄ: