Դարթ Վեյդերի ոսկե սաղավարտը «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայից վաճառվում է 1.4 միլիոն դոլարով, հայտնում է RT-ն:
Ոսկերիչ Գինզա Տանական այն ստեղծել է ֆիլմի 40-ամյակի կապակցությամբ: Այն կարելի կլինի գնել մայիսի 4-ին, երբ նշվում է «Աստղային պատերազմների» ոչ պաշտոնական օրը:
Կինոսագայի հոբելյանի կապակցությամբ Տանական նաև մտադիր է թողարկել հոբելյանական ոսկե դրամներ: Դրանց արժեքը կկազմի 1.2-ից 11 հազար դոլար: