Երևանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն այսօր՝ ապրիլի 26-ին, նախընտրական քարոզչության շրջանակում հանդիպեց Երևանի Աջափնյակ համայնքի բնակիչների հետ:
Ելույթից հետո անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե մրցակիցներն իրենց ելույթներում ասում են, որ քաղաքապետը հարստացել է բյուջեի հաշվին, նա նշեց. «Ես այդ հարցին պատասխանել եմ: Ինձ թվում է ուրիշ բան չունեն ասելու, դրա համար դա են պնդում: Թողեք շփվեմ բնակիչների հետ»:
Տարոն Մարգարյանին մոտեցան քաղաքացիներ, մի փոքրիկ տղա նրան շնորհակալություն հայտնեց, որը դուր չեկավ Տարոն Մարգարյանին, նա մոտենալով Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին և ասաց՝ «Էս ինչքանո՞վ էր ճիշտ» և հեռացավ:
Մանրամասները՝ տեսանյութում: