Երևանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն այսօր՝ ապրիլի 26-ին, նախընտրական քարոզչության շրջանակում հանդիպեց Երևանի Աջափնյակ համայնքի բնակիչների հետ:
«Մենք մեր թիմով շատ աշխատանքներ ենք իրականացրել, բայց դա չի նշանակում, որ Երևանում անելիքներ չկան: Այս 4 տարիների ընթացքում մեր թիմը բնակիչների հետ շփվելով, լսելով բնակիչների խորհուրդները, խնդիրները կազմել է հաջորդ 5 տարվա զարգացման ծրագիրը: Մենք այս փորձառու թիմով կարող ենք այդ ծրագիրն իրականություն դրաձնել: Հիմնական խնդիրներից մեկը բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանումն է, իրականում բազմաբնակարան շենքերի համատիրությունների կառավարման մեջ շատ խորը խնդիրներ կան: Մեր թիմով նաև օրենսդրական փոփոխություններ ենք նախատեսում, պետք է ունենանք այնպիսի կառավարում, որ խնդիրները, որոնք կան շենքերում՝ այլևս չլինեն: Մենք ունենք տրանսպորտի խնդիր, որը բոլորս տեսնում ենք, այդ ուղղությամբ ևս շատ անելիքներ կան: Այս ոլորտում ևս շատ բարեփոխումներ են նախատեսված»,-ասաց Տ. Մարգարյանը՝ հավելելով՝ մեր թիմը եկել է ծառայելու, գլուխը կախ աշխատելու:
Մանրամասները՝ տեսանյութում: