«Մեզ համար չափելի է Երևանում առկա ցանկացած խնդիր: Մենք տեսնում ենք քաղաքի հեռանկարը, գիտենք մեր անելիքը, կազմել ենք 5 տարվա ծրագիր, որը պետք է իրականացվի հանուն Երևանի, հանուն երևանցու: Այս մասին այսօր նախընտրական քարոզչության շրջանակում ՀՀԿ մի շարք անդամների՝ Երևանի Աջափնյակ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Նա նաև ընդգծեց, որ աշխարհի ոչ մի երկրում չկա քաղաք, որտեղ խնդիրներ չլինեն. «Անպրոբլեմ քաղաք չկա, քաղաքն աճող օրգանիզմ է՝ ընտանիքի պես զարգացող և օր օրի պահանջող»: Արեյանը նաև վստահեցրեց. «Մենք գիտենք ոչ միայն ծրագրել, այլ նաև գիտենք, թե ինչպես լուծել խնդիրները»:
Մանրամասները՝ տեսանյութում: