Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների հարցով կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես հաղորդում է թուրքական «Դողան» գործակալությունը, այս մասին հայտնել է կուսակցության խոսնակ Սելին Սայեք Բյոքեն:
«Առաջիկա ժամանակահատվածում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում կներկայացնենք»,- ասել է խոսնակը:
Ավելի վաղ կուսակցությունը հանրաքվեի արդյունքները չեղարկելու համար դիմել էր բարձրագույն ընտրական հանձնաժողով, որը, սակայն, մերժել էր դիմումը: Կուսակցությունը հայտնել էր սահմանադրական դատարան, ապա նաև ՄԻԵԴ դիմելու որոշման մասին: