«Էսքան անտեր էլիտար շենքեր են սարքում, ո՞ւմ համար… Տղես հայրենիք ա պաշտպանել 93 թվականին, ինչո՞վ ա ապահովված, ո՛չ տուն ունի, ո՛չ տեղ ունի, հիմա էլ գնացել ա Մոսկվա աշխատելու՝ հաշմանդամ երեխան էլ հետը», լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունn արտահայտեց Քանաքեռ-Զեյթունի բնակչուհին:
Անդրադառնալով հարցին՝ դիմե՞լ եք իշխանության ներկայացուցիչներին, նրանք են պատասխանատու, կինը զայրացած արձագանքեց. «Տո քո իշխանությունը վերանա, չգիտե՞ք իշխանությունը ինչ վիճակի մեջ ա, մենակ նստած խոսում են: Անտեր երկիր ա եղել, անտեր էլ կմնա: Ապրիլի 24-ի Եղեռնից են խոսում, ամենամեծ եղեռնը ինքն ա սարքել»: