«Ելք» դաշինքի անդամները, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր քարոզարշավ են իրականացնում Նոր Նորք վարչական շրջանում:
«Դուք կարող եք մայիսի 14-ին ձևավորել այնպիսի քաղաքային իշխանություն, որից դուք ոչ թե պիտի խնդրեք խնդիրները լուծել, այլ պահանջելու եք»,- ընտրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ խնդիրները լուծելի են:
Նա կոչ արեց Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել «Ելք» դաշինքի օգտին, որից հետո կլինեն փոփոխություններ: