Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Ռոստով»-«ՈւԵՖԱ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ռոստովյան թիմի հայ պաշտպան Խորեն Բայրամյանը: Այս հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով հօգուտ «Ռոստովի»: Բայրամյանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում և մասնակցել է ողջ հանդիպմանը: