«Ելք» դաշինքի անդամները, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավ են անցկացնում Նոր Նորք վարչական շրջանում:
Երևանցիների հետ հանդիպման ընթացքում «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված ավագանու թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը ընդգծեց՝ Երևանը տիրոջ կարիք ունի:
Երևանցիների տները մաքուր են, բայց Երևանի փողոցները, այգիները մատնված են անտերության: Վիկտոր Ենգիբարյանն ընդգծեց, որ Երևանը դրական փափոխությունների կարիք ունի, և «Ելք» դաշինքը պատրաստ է ստանձնել իշխանափոխության գործը, նա կոչ արեց որ երևանցին գնա ընտրատեղամաս և քվեարկի «Ելք» դաշինքի օգտին»: