Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

Կարեն Կարապետյանին կհաջողվի՞ փոխել Քոչարյանի հիմնադրած տնտեսական քաղաքականությունը

Հայաստանն այդպես էլ ներմուծող երկրից չի կարողանում դառնալ արտահանող երկիր: Կամ գոնե կարողանար հավասարակշռեր արտահանման ու ներմուծման տարբերությունը, մինչդեռ այդ տարածությունը գնալով ավելի է խորանում: Այդ իրավիճակը նկատի ունենալով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը պարբերաբար արտադրությունն ու արտահանումը խթանելու, ներմուծումը արտահանումով փոխարինելու վերաբերյալ քննարկումներ է անցկացնում կառավարության ու գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ: Բայց երևում է՝ վարչապետին դա չի հաջողվում, այդ պատճառով էլ նման հանդիպումներն ավելի հաճախ ու նյարդային են ստացվում:

Մեր երկրում արտահանման-ներմուծման տարբերությունը շատ ավելի կոպիտ դրսևորում է ունենում հատկապետ ԵՏՄ-ի հետ առևտրային հարաբերությունների դեպքում: Օրինակ՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մարտ ամսին ներմուծվել է 443 մլն դոլարի ապրանք, մինչդեռ արտահանվել է ավելի քան քիչ՝ 215 մլն դոլարի: Երեք-չորս տարի առաջ, երբ մի գիշերվա ընթացքում ՀՀ իշխանությունները որոշեցին հրաժեշտ տալ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ու անդամակցել Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը, բացատրում էին, թե այդպիսով Հայաստանի առջև կբացվի մոտ 180 միլիոնանոց շուկա, ու մենք արտադրելու և արտահանելու էլ ավելի մեծ հնարավորություններ կունենանք:

ԱՎԾ-ն դեռ չի հրապարակել իր ՀՀ սոցիալ-տնտեսական եռամսյա վիճակագրությունը, որ հասկանալի դառնա, թե մեր երկիրը ԵՏՄ-ի հետ այս տարի ինչ առևտրաշրջանառություն ունի, բայց այդ միության կայքում տեղադրված են այս տարվա հունվար-փետրվար ամիսների ցուցանիշները: Եվ այդ երկու ամիսներին Հայաստանը ԵՏՄ երկրներից ներմուծել է 182 մլն դոլարի ապրանք, մինչդեռ այդ ուղղությամբ արտահանումը կազմել է ընդամենը 65․7 մլն դոլար՝ երեք անգամ քիչ: Իսկ ամբողջ 2016թ. ԵՏՄ-ից ներմուծել է 1 մլրդ 75 մլն դոլարի ապրանք, արտահանել է ընդամենը 392 մլն դոլարի արտադրանք: Նորից երեք անգամ պակաս: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ ԱՎԾ-ի հրապարակած ընդհանուր տվյալներով՝ արտահանման և ներմուծման տարբերությունը կրկնակի է, մինչդեռ, արդեն, երբ այն մասնավորեցնում ենք ԵՏՄ-ի ուղղության վրա, այդ տարբերությունը եռակի է դառնում: Ի դեպ, ԵՏՄ-ի հետ ապրանքաշրջանառության 90 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասում է, որ ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու համար առաջին հերթին անհրաժեշտ է արտարժույթի համարժեք քաղաքականություն իրականացնել՝ դրամը արժեզրկել: Բայց քանի որ Հայաստանում 30 տոկոս աղքատություն կա, ոչ ազատ մրցակցային պայմաններում դրամի արժեզրկման դեպքում կտրուկ գնաճ տեղի կունենա, ինչից էլ իշխանությունները զգուշանում են: Տնտեսագետի խոսքերով՝ մեր կառավարությունը թեև սիրում է ընդօրինակել ՌԴ կառավարության քայլերը, այս հարցում դա չի անում: «ՌԴ-ն նման խնդիր իր առաջ երկու տարի առաջ դրեց և 1․5-2 անգամ արժեզրկեց իր արժույթը: Դրա համար էլ ՌԴ արտահանելը ՀՀ-ի համար ձեռնտու չի դարձել: Բացի այդ, ներքին պայմաններ էլ պետք է կարողանան ստեղծել: Մեր մոտ դա չի արվում, այդ պատճառով էլ արտադրությունը կամ արտահանումը չի զարգանում»,- ասում է Վ.Խաչատրյանը:

Այսինքն՝ այն ակնկալիքները, թե ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը արտահանման մեծ շուկա ձեռք կբերի, չիրականացան: Հակառակը՝ այդ ուղղությամբ արտահանումը նվազեց: «Մեզ սխալ է ներկայացվել այն, ինչ ԵՏՄ շուկան պետք է մեզ տար: Այն, ինչ 2013թ. ներկայացվում էր, իրականությունը չէր: Ասում էին՝ 150 միլիոնանոց շուկա ենք ունենալու, այն դեպքում, երբ Եվրամիությունը 500 միլիոնից ավելի վճարունակ շուկա ուներ: Տնտեսական առումով հասկանալի էր, որ ԵՏՄ-ն չէր կարող գրավիչ լինել: Ի վերջո, այդ միության անդամ դարձել ենք ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նկատառումներից ելնելով: Դրանից հետո վիճակն ավելի վատացավ, երբ ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքը պատժամիջոցներ կիրառեց: Եվ այս դեպքում, երբ մենք ասում ենք ԵՏՄ, հասկանում ենք ՌԴ: ՌԴ վիճակը վատացավ, իր ներքին տնտեսական խնդիրները լուծելու համար իր արժույթը 2 անգամ արժեզրկեց, և պարզ էր, որ տվյալ երկիր արտահանելը քիչ ձեռնտու է, ներմուծումն է ձեռնտու»,- հավելում է Վ. Խաչատրյանը։

Իսկ Կ. Կարապետյանը երեկ կառավարության տնտեսական պատասխանատուների հետ իր հերթական հանդիպման ժամանակ հայտարարել է, թե կազմվում են ապրանքների այն խմբերը, որոնց ներմուծումը արտահանմամբ փոխարինելու ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: Սա, նախ, ազատ մրցակցությանը միջամտող քայլ է, եթե, իհարկե, այդպիսի պայմաններ կան Հայաստանում: Եթե շուկան ազատ ու մրցակցային լինի՝ Կ. Կարապետյանի՝ նման միջամտության կարիքը չի զգացվի: Եվ արտադրողն էլ առանց նրա օգնության կկարողանա իր արտադրանքը իրացնել: Բոլորին է հայտնի, որ մեր երկրում ներմուծումը, հատկապես լայն սպառման ապրանքների դեպքում, գերմոնոպոլացված է: Բազմաթիվ ապրանքներ՝ շաքարավազ, ալյուր, բուսական յուղ, միս, կարագ, բենզին ու դիզվառելիք, և վերջապես դեղորայքն ու շատ այլ ապրանքատեսակներ ներկրվում են մեկ կամ մի քանի հոգու կողմից: Եվ Կ. Կարապետյանի ձեռքը անհասանելի է այդ շուկան ազատականացնելու համար:

Հայաստանում լայն սպառման ապրանքների ներկրումը կենտրոնացվեց մի խումբ մարդկանց ձեռքում՝ դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք: Նախկին նախագահն ըստ էության լավ էր հասկացել, որ այդպիսով փող, շատ փող աշխատելը շատ հեշտ է դառնալու: Ոչինչ, որ արդյունքում տնտեսության անկման հիմքեր էր դրվում, տնտեսության մեջ մի քանի ճյուղեր՝ շինարարությունն ու հանքարդյունաբերությունն էր զարգանում: Եվ ինչպես նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր ասում, Ռ. Քոչարյանի երկնիշ տնտեսական աճի շինարարական փուչիկը մի քանի տարում պայթեց ու հասկանալի դարձավ, որ Հայաստանը չունի տնտեսություն՝ տվյալ դեպքում արդյունաբերություն, արտադրություն և արտահանում: Եվ հիմա Կ. Կարապետյանն ունի՞ այնքան կամք, ուժ և կարողություն, որ արտադրություն զարգացնի և ներմուծումը փոխարինի արտահանմամբ:

Դա առայժմ նկատելի չէ, իսկ թվերը, ինչպես տեսանք, շարունակում են հակառակն ապացուցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում