Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ես առողջական խնդիրներ չունեմ, ոտքս է մի քիչ ցավում. Նապոլեոն Ազիզյանը՝ Ծառուկյանի դիտարկման մասին

Ապրիլի 24-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ գնացող պատգամավորների ցուցակին՝ ասել էր, որ ամեն ինչ իր հունով գնում է, իր թիմից ոչ մեկը սթրեսի մեջ չի, բոլորն էլ սպասում են իր որոշմանը. «Ամենակարևորը՝  իմ թիմն անհանգստացած չէ, բոլորն էլ գիտեն, բոլորն էլ իմ թիմակիցներն են, բոլորին էլ շատ հարգում եմ, բոլորից էլ շատ շնորհակալ եմ, բոլորն իրենց աշխատանքները կատարել են»:

Անդրադառնալով Նապոլեոն Ազիզյանի անվան շուրջ ստեղծված աղմուկին՝ Ծառուկյանը նկատել էր. «Նապոլեոն Ազիզյանը մեր հարգարժան գործընկերն է, առողջական խնդիրներ ունի, բուժման մեջ է, բայց ամեն ինչ լավ է, իր հարցազրույցները կարդացել եք, գիտեք»:

Հիշեցնենք, որ Նապոլեոն Ազիզյանը վերջերս մեզ հետ զրույցում անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ինքը ԱԺ չի գնալու, վրդովված ասել էր, որ չի կարող այդպիսի բան լինել, ինքն ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուներից է, ժողովուրդը իրեն ձայն է տվել, և ինքը հիմա, ԱԺ չգնալով, ի՞նչ պատասխան պետք է տա իր ընտրողներին: «Ես գնալու եմ մինչև վերջ և տեր եմ կանգնելու իմ մանդատին»,- ասել էր Ազիզյանը: Այնուհետև ինչ-ինչ իրադարձություններից հետո Ազիզյանի տրամադրությունում փոփոխություններ կատարվեցին, և նա հայտարարեց, որ որոշողը Ծառուկյանն է. ինչպես որոշի՝ այնպես էլ կանի:

Այսօր «Առաջին լրատվական»-ը Ազիզյանից հետաքրքրվեց՝ որոշակիություն մտցվե՞լ է իր՝ ԱԺ գնալու հարցում: «Պարոն Ծառուկյանը ճիշտ որոշում է կայացնելու: Բայց դեռ  չի կայացրել»,- ասաց Ազիզյանը՝ հավելելով, որ ինքը տեղյակ չի ընթացող քննարկումներից, տանից դուրս չի գալիս:

Մեր դիտարկմանը, որ Ծառուկյանն ասել էր, թե Դուք առողջական խնդիրներ ունեք, բուժվում եք, կարելի՞ է  ենթադրել, որ հենց այդ հիմքով էլ իրեն ԱԺ չեն տանի, Ազիզյանը նկատեց. «Ես առողջական խնդիրներ չունեմ, ոտքս է ցավում պարզապես: Իսկ մնացածը որոշում է պարոն Ծառուկյանը: Բոլոր, կոնկրետ իմ քարոզարշավը ամբողջությամբ ինքն է ֆինանսավորել՝ և՛ ֆինանսապես,  և՛ բարոյապես, հետևաբար ինքն էլ որոշելու է՝ ով գնա ԱԺ: Իսկ ես համոզված եմ, որ ճիշտ որոշում կկայացնի»,- ասաց Ազիզյանը:

Իսկ եթե Ծառուկյանը որոշի, որ Դուք ԱԺ-ում չեք լինելու, ի՞նչ պատասխան եք տալու Ձեր ընտրողներին՝ հարցրինք: «Իրավիճակը մի դարձրեք մի կաթիլ  մեղրի պատմությունը: Ի՞նչ է եղել, որ ես էլ ընտրողներին պատասխան տամ: Կրկնում եմ՝ որոշողը Ծառուկյանն է, և ես վստահ եմ ճիշտ որոշում կլինի: Որոշումից հետո նոր կխոսենք»,- եզրափակեց Ազիզյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում