Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը մեկնաբանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային գործարքի մասին արված հայտարարությունը:
Մեկնաբանելով Թրամփի նկատառումը, որը ազդանշան է հանդիսանում առ այն, որ Միացյալ Նահանգները կարող է հրաժարվել Իրանի հետո միջուկային գործարքից, Զարիֆը նշել է, որ պետք չէ լուրջ վերաբերվել այդ խոսքերին: Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը:
«Ուշադրություն մի դարձրեք նրա խոսքերի վրա»,-ասել է Զարիֆը կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը:
Ավելի վաղ AP-ին տված հարցազրույցում Թրամփը, պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը հակված կմնա Իրանի հետ գործարքին, ասել է. «Հավանական է, որ նման բան չանենք»: