Իրանը և «Հըզբոլլահ»-ը Սիրիայում գտնվում են այդ երկրի կառավարության հրավերով: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք «Հըզբոլլահ»-ին չենք համարում ահաբեկչական կազմակերպություն: Ելնում ենք նրանցի, որ ինչպես նրանք, այնպես էլ Ռուսաստանը Սիրիայում գտնվում են լեգիտիմ կառավարության հրավերով»,-ասել է նա:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը գիտի Սաուդյան Արաբիայի դիրքորոշման մասին: «Մեր մոտեցումները չեն համապատասխանում, մեղմ ասած, բայց մենք միասնական ենք այն հարցում, որ ճգնաժամի կարգվորման համար անհրաժաշետ է սիրիական բոլոր կողմերի և արտաքին խաղացողների մասնակցությունը, որոնք ազդեցություն են գործում այդ կողմերի վրա»,-ասել է Լավրովը: