Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի Էմանուել Մակրոնի օգտին: Այս մասին նա գրել է Facebook-ում:
Նրա կարծիքով՝ Ֆրանսիային «շատ լուրջ հետևանքներ են» սպասվում, եթե ընտրություններում հաղթի Մարին Լե Պենը: «Այդ պատճռով ընտրությունների երկրորդ փուլում ես կքվեարկեմ Էմանուել Մակրոնի օգտին: Չի նշանակում, որ աջակցում եմ նրա ծրագրին, դա պատասխանատվության ընտրություն է»,-գրել է Սարկոզին: