Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյին հավաստիացրել է, որ ոչ մեկ չի կարող Բելառուսին ներքաշել Ուկրաինայի դեմ պատերազմի, հաղորդում է 112 Ուկրաինա հեռուստաալիքը: Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է Չեռնոբիլում համատեղ ելույթի ժամանակ:
«Մեզ համար կարևոր է, և ես վստահ եմ, որ ուկրաինա-բելառուսկան սահմանը եղել է, կա և միշտ կլինի ընկերության, բարիդրացիականության սահման, ընդգծում եմ խաղաղության սահման»,-ասել է Պորոշենկոն:
Նրա խոսքով՝ «ոչ մեկ երբեք Բելառուսին և Ուկրաինային չի կռվացնի»: «Ընդգծում եմ, որ հավաստիացում եմ ստացել Բելառուսի նախագահի: Ոչ մեկ երբեք չի կարող Բելառուսին ներքաշել Ուկրաինայի դեմ պատերազմի»,-հավելել է նախագահը: