Wednesday, 24 04 2024
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումում առկա փաստերը խիստ սուբյեկտիվ են. Տիգրան Մուկուչյան

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը օբյեկտիվ չի համարում Սահմանադրական դատարան Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը ընտրությունների արդյունքների վիճարկման մասին: Սահմանադրական դատարանում դաշինքի դիմումի քննարկման ընթացքում ելույթի հնարավորություն է տրվել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով ներկ այացրեց պարզաբանումներ, թե ինչու է ԿԸՀ-ն մերժել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը:

«Ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար պետք է պարզել, թե արդյոք վկայակոչված խախտումներն առկա՞ են, թե ոչ, դրանք հիմնավորվո՞ւմ են, թե ոչ, և արդյոք դրանք ազդե՞լ են ընտրությունների արդյունքների վրա: Դաշինքի դիմումում ներկայացված դեպքերը չունեն առաջնային նշանակություն, և դրանք ոչ թե փաստեր են, այլ ուրիշի պատմածի վերարտադրություն»,– ասաց ՀՀ ԿԸՀ նախագահը:

Տիգրան Մուկուչյանը հավելեց, որ դաշինքի դիմումում ներկայացված փաստերը խիստ սուբյեկտիվ են, հիմնված են բացառապես կամայական մեկնաբանությունների, իրականության հետ որևէ աղերս չունեցող դատողությունների հիման վրա: ՀՀ ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ 38 էջանոց դիմումից միայն 25 էջն է բովանդակային բնույթ կրում: Նա նշեց, որ դիմումում կան պարբերություններ, որոնք բովանդակային առումով մի քանի անգամ կրկնվում են:

Մուկուչյանը նաև նշեց, որ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի 95 տոկոսից ավելին անգամ մեծ վերապահումով չեն կարող փաստաթուղթ կոչվել:

Սահմանադրական դատարանն ապրիլի 25-ին սկսել է քննարկել ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը: Դիմումը Սահմանադրական դատարան ներկայացրել է ապրիլի 14-ին: Սահմանադրական դատարանը 15 օրվա ընթացքում պետք է քննարկի դիմումը և որոշում կայացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում