Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը հավանության է արժանացրել Ուկրաինային առանց վիզայի ռեժիմի տրամադրելու մասին որոշումը, հաղորդում է korrespondent-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արդեն շնորհավորել է ուկրաինացիներին այդ որոշման կապակցությամբ: Նրա խոսքով՝ շատ քիչ է մնացել, որպեսզի Ուկրաինան ստանա առանց այցագրի ռեժիմ ստանալու համար:
Ակնկալվում է, որ ԵՄ նախարարները որոշումը կհաստատեն մայիսի 11-ին, որից փաստաթուղթը կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում, ինչից 20 օր անց ուկրաինացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Շենգեն գոտու երկրներ: