Եվրահանձնաժողովն առաջարկում Է Եվրամիության անդամ երկրներում սահմանել հայրերի համար նորածինների խնամքի պարտադիր միանվագ արձակուրդ առնվազն տասն աշխատանքային օր ժամկետով, հաղորդում է EURACTIV.com լրատվական ինտերնետ-ռեսուրսը:
Ռեսուրսի տվյալներով՝ ԵՄ-ի նոր օրենսդրության նախագիծը կոչված Է «խրախուսել տղամարդկանց»՝ ստանձնելու նորածին երեխաների «խնամքի պարտականությունների ավելի հավասար բաժին»:
Հոր համար երեխայի ծնվելու հետ կապված արձակուրդն օրինականացված Է ԵՄ-ի անդամ երկրների մեծ մասում, բացառությամբ Գերմանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի և Սլովակիայի, բայց դրա տեւողությունն ու դրա հետ կապված նպաստի չափը տարբեր են: Եվրահանձնաժողովի առաջարկության համաձայն՝ նորածինների հայրերը դեկրետային արձակուրդի ժամանակ պետք Է ստանան նպաստներ, որոնք համարժեք են կամ գերազանցում են վճարումների չափը ժամանակավոր անաշխատունակության դեպքում: