Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հենրիխ Մխիթարյանի վրեժի խաղը…

Վաղը կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում հետաձգված «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» կարևորագույն հանդիպումը: Մանչեսթերյան այս դերբին շատերի կարծիքով կարող է վճռորոշ դառնալ մրցանակային եռյակի համար պայքարում: Հաղթանակի դեպքում «Յունայթեդը» միավորների քանակով կհավասարվի երրորդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլին»: Վերջինս Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից երկու հանդիպում ավելի է անցկացրել:

«Առաջիկա հանդիպումը մեզ համար կարող է դառնալ մրցաշրջանի խաղը: «Սիթիին» զիջում ենք ընդամենը մեկ միավորով և հաղթելու դեպքում լուրջ նախադրյալներ կստեղծենք լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու և հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հանդես գալու: Պարտության դեպքում կհայտնվենք բավական ծանր իրավիճակում: Կասկածից վեր է, որ դերբին վճռորոշ է լինելու մեզ համար»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» հենակետային կիսապաշտպան Անդեր Էրերան:

2016 թվականի սեպտեմբերին Պրեմիեր լիգայի առաջին շրջանի շրջանակներում «Օլդ Տրաֆորդում» կայացած մանչեսթերյան դերբիում Մոուրինյոյի թիմը պարտվել էր 1:2 հաշվով: Այդ հանդիպման մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Նրա խաղը այդ օրը չստացվեց, ինչի հետևանքով մեր ֆուտբոլիստը առաջին խաղակեսից հետո փոխարինվեց և տևական ժամանակ դուրս մնաց «Յունայթեդի» հիմնական կազմից: «Սիթիի» դեմ մրցավեճում Մոուրինյոն Մխիթայանին հրահանգել էր գործել կիսապաշտպանության ձախ եզրում, իսկ Լինգարդը խաղում էր աջից: Առաջին կեսից հետո, Մխիթարյանից բացի, փոխարինվեց նաև Լինգարդը:

Դժվար է ասել, թե այս անգամ ինչ մարտավարություն կորդեգրի Մոուրինյոն, բայց Մխիթարյանի՝ հիմնական կազմում խաղալում հավանականությունը բավական մեծ է: «Սիթիի» դեմ առաջին մրցավեճը մեր ֆուտբոլիստի համար բացասական ազդեցություն ունեցավ, և կարելի է ասել, որ վաղվա հանդիպումը Մխիթարյանի համար ինչ-որ տեղ կլինի նաև վրեժի հանդիպում: Մխիթարյանը պետք է ապացուցի, որ կարող է բարձրակարգ խաղ ցուցադրել նաև դերբիներում, և «Սիթիի» հետ առաջին մրցավեճում անհաջող խաղը ինչ-որ տեղ նաև մարտավարական սխալի հետևանք էր:

Նշենք, որ «Սիթիի» հետ հանդիպմանը չի մասնակցի «Յունայթեդի» ևս մեկ առաջատար կիսապաշտպան՝ Պոլ Պոգբան, ինչը կարող է էլ ավելի բարդացնել Մոուրինյոյի գործը: Կարևորագույն այս մրցավեճում Պոգբայի, Մատայի, Իբրահիմովիչի բացակայության պարագայում Մխիթարյանին պահեստայինների նստարանին թողնելն ուղղակի անմտություն կլինի: Կիսապաշտպանությունում առկա բացը լրացնելու համար, կարծում ենք, Մխիթարյանից բացի՝ հիմնական կազմում կլինի Ուեյն Ռունին, ով Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Բարնլիի» հետ մրցավեճում բավական հաջող հանդես եկավ:

Փորձենք պատկերացնել, թե ինչպիսի կազմով և մարտավարությամբ հանդես կգա «Յունայթեդը» մանչեսթերյան դերբիում: Դարպասում կլինի Դե Խեան: Պաշտպանության կենտրոնական հատվածում կգործեն Դարմիանը, Բլինդը և Բային: Աջ եզրում կխաղա Վալենսիան, իսկ ձախից՝ Շոուն: Երեք կենտրոնական պաշտպանների առկայության պարագայում, կարծում ենք, Մոուրինյոն կխաղա մեկ հենակետային կիսապաշտպանով՝ ի դեմս Էրերայի: Կիսապաշտպանության ձախ եզրում կլինի Ռունին, իսկ աջ եզրում՝ Մխիթարյանը: Առջևի գծում որպես նոմինալ հարձակվողներ կխաղան Մարսիալն ու Ռեշֆորդը:

Բրիտանական որոշ պարբերականներ «Յունայթեդի» հիմնական կազմում Ռունիի փոխարեն տեսնում են Լինգարդին: Վերջինս Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին 4-5 հանդիպումներում փոխարինվել է, ինչը վկայում է, որ Մոուրինյոն այնքան էլ գոհ չէ այս ֆուտբոլիստի խաղից: Չի բացառվում, որ ձախ եզրային պաշտպանի գոտում խաղա Էշլի Յանգը, ով ունենալով բարձր արագություն՝ ոչ միշտ է կայուն խաղ ցուցադրում:

Մանչեսթերյան դերբիից ընդամենը երեք օր անց «Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալի «Սուոնսիին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում