Ծիծեռնակաբերդում այս տարի ևս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվում է ավանդույթ դարձած խորհրդանշական միջոցառումը՝ ծաղկահավաքը: Ծաղիկներին կտրվի նոր շունչ ու նոր կյանք:
Անմար կրակի մոտ բերված ծաղիկների ցողուններից պարարտախառնուրդ է ստեղծվում՝ հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթերը խնամքով հավաքվում են, չորացվում, ապա վերամշակվում: Վերամշակված թուղթը նաև օգտագործվում է շատ խորհրդանշական ձևով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար հուշագրեր, շնորհակալագրեր և հրավիրատոմսեր պատրաստելու համար: